Թոր Լիանը հետագայում ևս կաջակցի Հայաստանի հանդբոլի ֆեդերացիային


Թոր Լիանը հետագայում ևս կաջակցի Հայաստանի հանդբոլի ֆեդերացիային

  • 14-11-2011 23:46:51   | Հայաստան  |  Սպորտ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Թոր Լիանին: Զրուցակիցները քննարկել են մեր երկրում մարզաձեւի զարգացմանն ու մասսայականացմանն առնչվող հարցեր: Տիգրան Սարգսյանը կարեւորել է Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի եւ այս մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի միջեւ համագործակցության խորացումը եւ հույս հայտնել, որ Թոր Լիանի այցը մեր երկիր նոր թափ կհաղորդի Հայաստանում հանդբոլի զարգացմանը: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, Թոր Լիանը, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս աջակցելու Հայաստանի հանդբոլի ֆեդերացիային՝ մարզաձեւի զարգացմանը նպաստելու նպատակով:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play