Մահացել է ՀՀ վաստակավոր եւ ԼՂՀ ժողովրդական արտիստուհի Նվարդ Ասատրյանը


Մահացել է ՀՀ վաստակավոր եւ ԼՂՀ ժողովրդական արտիստուհի Նվարդ Ասատրյանը

  • 16-11-2011 15:34:59   |   |  Մշակույթ
ՀՀ վաստակավոր եւ ԼՂՀ ժողովրդական արտիստուհի Նվարդ Ասատրյանի մահվան կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին: Հեռագրում ասված է. «Ցավով տեղեկացա ՀՀ վաստակավոր եւ ԼՂՀ ժողովրդական արտիստուհի Նվարդ Ասատրյանի մահվան մասին: Արցախյան բեմում նրա կերտած կերպարները իրենց ուրույն տեղն են զբաղեցրել մեր մշակույթի զարգացման գործում: Իր անզուգական խաղով Նվարդ Ասատրյանը արժանիորեն վայելում էր հանդիսատեսի հարգանքն ու սերը: ԼՂՀ իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի կապակցությամբ խորին վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, Արցախի թատերասեր հասարակայնությանը: Անվանի արտիստուհու հիշատակը միշտ վառ կմնա նրա արվեստի երկրպագուների սրտերում եւ հայ թատրոնի պատմության մեջ»:
Նոյյան տապան  -   Մշակույթ