Բակո Սահակյանը մասնակցել կիրակնoրյա պատարագին


Բակո Սահակյանը մասնակցել կիրակնoրյա պատարագին

  • 21-11-2011 13:22:46   | Հայաստան  |  Քաղաքական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի Սրբոց Ղեւոնդեանց Մայր տաճար եւ մասնակցել կիրակնoրյա պատարագին: Այնուհետեւ երկրի ղեկավարը հանդիպել է թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի, թեմական խորհրդի եւ հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ Արցախ-Սփյուռք հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցերին: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ներդրումը հայապահպանության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման եւ Արցախին սատարելու գործում: Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play