ՀՀ ԳԱԱ-ում կքննարկվեն կառուցվածքների սեյսմակայունության և սեյսմակայուն շինարարության վերբերյալ հարցեր


ՀՀ ԳԱԱ-ում կքննարկվեն կառուցվածքների սեյսմակայունության և սեյսմակայուն շինարարության վերբերյալ հարցեր

  • 22-11-2011 11:35:35   | Հայաստան  |  Տնտեսություն
Սույն թվականի նոյեմբերի 23-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահությունում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա «Կառուցվածքների սեյսմակայունության եւ սեյսմակայուն շինարարության բնագավառում հանրապետությունում կատարվող գիտահետազոտական աշխատանքների մասին» թեմայով քննարկում: Զեկուցմամբ հանդես կգա ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, երկրաշարժագիտության, սեյսմակայուն շինարարության բնագավառի մասնագետ Էդուարդ Խաչիյանը: Քննարկմանը հրավիրված են մասնակցելու գիտնականներ, ՀՀ քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների, կրթության եւ գիտության նախարարությունների, Հայսեյսշին ԳՀԻ-ի, Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի, Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի շինարարների միության, Հայաստանի ճարտարապետների միության, Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի, Հայնախագիծ ԲԲԸ-ի, Երեւաննախագիծ ԲԲԸ-ի ներկայացուցիչներ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play