Փարիզում կգումարվի Արեւմտյան Հայաստանի հայերի 4-րդ վեհաժողովը


Փարիզում կգումարվի Արեւմտյան Հայաստանի հայերի 4-րդ վեհաժողովը

  • 23-11-2011 22:19:29   | Ֆրանսիա  |  Քաղաքական
Նոյեմբերի 25-ին Փարիզում իր աշխատանքները կսկսի Արեւմտյան Հայաստանի հայերի 4-րդ վեհաժողովը: Վեհաժողովի օրակարգում ներկայացվելու է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Կառավարության տարեկան հաշվետվությունը, կատարվելու է 2012 թ. աշխատանքների ծրագրի քննարկումն ու ընդունումը, ինչպես նաեւ քննարկվելու է Վիլսոնյան Իրավարար վճիռը կյանքի կոչելու եւ Արեւմտյան Հայաստանի Կառավարության Խորհրդարանի ստեղծման հարցերը՝ համաձայն այս տարի տեղի ունեցած էլեկտրոնային քվեարկության արդյունքների։ Ինչպես «Նոյյան տապանին» տեղեկացնում է «Արմինֆոցենտր» գործակալությունը, լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են ցուցակագրվել` լրացնելով մասնակցության հայտը stat.gov.wa@haybachdban.org հասցեյով, մինչեւ նոյեմբերի 24-ը, ժամը 12։00-ն։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play