Բակո Սահակյանը մասնակցել է Լոս Անջելեսի առաջին հայկական «Շանթ» թատրոնի բացման հանդիսավոր արարողությանը


Բակո Սահակյանը մասնակցել է Լոս Անջելեսի առաջին հայկական «Շանթ» թատրոնի բացման հանդիսավոր արարողությանը

  • 26-11-2011 12:46:18   |   |  Մշակույթ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին մասնակցել է Լոս Անջելեսի առաջին հայկական «Շանթ» թատրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Ըստ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության, երախտագիտություն հայտնելով բարերար Ռոբերտ Օղլաղջյանին այս նախաձերնությունը կյանքի կոչելու համար` Նախագահ Սահակյանը չափազանց կարեւոր է համարել հայկական թատրոնի բացումը Սփյուռքի ամենահայաշատ վայրերից մեկում, ընդգծելով, որ դա մեծապես կնպաստի հայապահպանության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման եւ ամերիկյան հասարակությանը հայկական մշակույթի հետ ծանոթացման գործին: Այս համատեքստում Բակո Սահակյանը նշել է նաեւ Արցախի թատերական արվեստի բնագավարում համագործակցության հաստատման անհրաժեշտությունը` այն համարելով պահանջված եւ Սփյուռքի, եւ մեր հանրապետության համար: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, քաղաքային իշխանությունների եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play