Դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը եւ ամսական կանխատեսումն՝ ըստ արտակարգ իրավիճակների նախարարության


Դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը եւ ամսական կանխատեսումն՝ ըստ արտակարգ իրավիճակների նախարարության

  • 28-11-2011 20:59:48   | Հայաստան  |  Հասարակություն
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է 2011թ. դեկտեմբերին երկրի ողջ տարածքով եղանակի կանխատեսումները: Ըստ այդմ. Արարատի եւ Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում 2011թ. դեկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1...-30C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչեւ 4...60C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ -10...-130C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11...-140C, միջին բացարձակ առավելագույնը` 10...110C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 15...26 մմ): Առանձին օրերի սպասվում է մառախուղ: Շիրակի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -6...-80C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչեւ +1...-30C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում գիշերը մինչեւ -20...-250C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -15...-210C, միջին բացարձակ առավելագույնը` 4...80C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18...55 մմ): Առանձին օրերի սպասվում է մառախուղ: Լոռու մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2...-40C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչեւ 2...60C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ -15...-200C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -16...-200C, միջին բացարձակ առավելագույնըª 11...120C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ: (նորման` 19...20 մմ): Լեռնանցքներում առանձին օրերի սպասվում է մառախուղ: Տավուշի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2...+10C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչեւ 3...80C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ -8...-130C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնըª -9...-120C, միջին բացարձակ առավելագույնը` 14...170C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 21...23 մմ): Վայոց Ձորի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում -1...-30C, լեռնային շրջաններում` -6...-80C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչեւ` 4...60C, լեռնային շրջաններում` 0...-30C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչեւ` -10...-150C, լեռնային շրջաններում` -18...-230C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -12...-130C, լեռնային շրջաններում` -17...-180C, միջին բացարձակ առավելագույնը` հովտային շրջաններում 10...110C, լեռնային շրջաններում` 5...60C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 28...35 մմ, լեռնային շրջաններում 73 մմ : Սյունիքի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 0...30C, լեռնային շրջաններում` -3...-50C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչեւ` +5...100C, լեռնային շրջաններում` 0...+30C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչեւ` -7...-120C, լեռնային շրջաններում` -10...-150C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններումª -6...-100C, լեռնային շրջաններումª -13...-200C, միջին բացարձակ առավելագույնը` հովտային շրջաններում 15...190C, լեռնային շրջաններումª 11...140C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 15...27 մմ, լեռնային շրջաններում 19...54 մմ): Աանձին օրերի սպասվում է մառախուղ: Երեւանում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1...-30C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչեւ 3...50C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը ցածրադիր մասերում մինչեւ -10...-120C, բարձրադիր մասերում մինչեւ -8...-100C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11...-130C, միջին բացարձակ առավելագույնը` 10...110C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 25 մմ): Առանձին օրերի սպասվում է մառախուղ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է նաեւ, որ Սեւանա լճի ավազանում հոկտեմբերին ամսական միջին ջերմաստիճանը եղել է 5.0... 7.50C, որը նորմայից ցածր է 1 աստիճանով: Ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հոկտեմբերի 12-ին` 22...240C, երբ օրական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 4-6 աստիճանով: Ամսվա ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է հոկտեմբերի 31-ին` -2...-70C, երբ օրական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 4.0 – 8.0 աստիճանով: Ամսվա ընթացքում տեղումները կազմել են նորմայի 70-130%: Գետերով ջրի մուտքը Սեւանա լիճ կազմել է նորմայի` 104%, տեղումների քանակը լճի մակերեւույթի վրա եղել է 56.3 մլն. խոր.մ, գոլորշացումը լճի մակերեւույթից եղել է 163.5 մլն. խոր.մ, որը կազմում է նորմայի 113%: Սեւանա լճի մակարդակն ամսվա ընթացքում իջել է 5,2սմ եւ կազմել` 1900,213մ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play