Սոցիալիստական, իրավահավասարության ու առանց շահագործումների հասարակարգի իդեալները համամարդկային են


Սոցիալիստական, իրավահավասարության ու առանց շահագործումների հասարակարգի իդեալները համամարդկային են

  • 30-11-2011 07:47:35   |   |  Ի՞նչ է գրում մամուլը
Նոյեմբերի 29-ը Սովետական Հայաստանի տարեդարձի օրն է: 1920 թ- Նոյեմբերին Հայ ժողովրդի ամենահեռատես, քաղաքականապես գիտակ ու զարգացած հատվածը՝ հայ բոլշեւիկ համայնավարները, կատարեցին պատմական ու ժամանակի համար ամենաճշգրիտ որոշումը: Հայաստանը հռչակելով սոցիալիստական հանրապետություն, չեղյալ հայտարարելով Ալեքսանդրապոլի ստրկացուցիչ պայմանագիրը, նրանք Հայաստանի ու հայ ժողովրդի փրկությունը տեսան Ռուսաստանի մեծ հեղափոխության հաղթանակի ու Ռուսաստանի հետ քաղաքական դաշինք կնքելու մեջ: Ստեփան Շահումյանը, Սարգիս Կասյանը, Սուրեն Սպանդարյանը, Ալեքսանդր Մյասնիկյանը, Եղիշե Չարենցը, Աղասի Խանջյանը, Վահան Տերյանը , ազգային հերոս գեներալ Անդրանիկը ու հարյուրավոր այլ հայրենասեր ու լուսավոր մտքի տեր մարդիկ, կանգնեցին Հայաստանի նոր ու փրկարար ուղու ակունքներին: Չլիներ հայ բոլշեւիկ (մեծամասնական) համայնավարների այս պատմական մեծ սխրագործությունը, հազիվ թե հայ ժողովուրդը փրկվեր գազան թուրքի երախից: Խորհրդային ժամանակաշրջանը դարձավ հայ ժողովրդի զարգացման ու առաջադիմության նոր դարաշրջան… Այն, ինչ կատարված է Սովետական Հայաստանի հանրապետությունում, այսօր աշխարհի ու հայության աչքի առջեւում է: Նրանք, ովքեր միտոմննավոր նսեմացնում են հայ ժողովրդի խորհրդային ժամանակաշրջանի ձեռքբերումները, խեղաթյուրում պատմությունը, անշուշտ, մեր ժողովրդի բարեկամները չեն:Անկախության 20 տարին Սովետական Հայաստանի անցած ուղու համարյա մեկ երրորդ ժամանակահատվածն է, նոր հասարակարգի՝ դրամատիրական ու ազատ շուկայի ջատագովները թող ցույց տան իրենց ձեռքբերումները: Արփա- Սեւան 48 կիլոմետր երկարությամբ լեռնային ջրանցք կառուցող ժողովուրդը, այսօր մակարոնը Իրանից ու Թուրքիայից է ներմուծում: Ցավոք, միջազգային իմպերիալիզմին , արտաքին ու ներքին հակահեղափոխական ուժերին հաջողվեց կասեցնել մեր հայրենիքի՝ Սովետական Հայաստանի հանրապետության զարգացման ուղին… Սոցիալիստական, իրավահավասարության ու առանց շահագործումների հասարակարգի իդեալները համամարդկային են եւ ունեն դինամիկ զարգացում: Այս զարգացման ընթացքը կասեցնել հնարավոր չէ, հակառակ դեպքում մարդկությունը կդադարի նոր հանգրվաններ նվաճելու իր զարգացման բնական ընթացքից… Շնորհավորում ենք Նոյեմբերի 29 – ը, Խորհրդային Հայաստանի տարեդարձը, ցանկանալով ուժ ու կորով հայրենիքի աշխատավոր ժողովրդին՝ իրենց իրավունքներին վերատիրանալու գործում: «Նոր խոսք»- ՀԳ. Հղում ենք կատարում Տոքթ. Ճօրճ Բարսեղեանի շատ շահեկան գրությանը: ՆԽ http://norkhosq.net/?p=8256
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play