Դեկտեմբերի 1-ը` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է


Դեկտեմբերի 1-ը` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է

  • 30-11-2011 16:52:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 1-ը ողջ աշխարհում նշվում է, որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը /ՀԿԽԸ/, անմասն չի մնում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին: <<Կողմնորոշվելու ժամանակն է>> ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի շրջանակներում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կազմակերպում է մի շարք միջոցառումներ. 1. Տեղեկատվական քարոզարշավ 10 մարզերի մեծ քաղաքներում, որի շրջանակներում ՀԿԽԸ կամավորները տարածելու են տպագիր նյութեր 2. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկություններ պարունակող բջջային կարճ հաղորդագրությունների ուղարկում` ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի հետ համագործակցությամբ 3. Ինտերնետային հաղորդագրության տեղադրում odnoklassniki.ru սոցիալական կայքում: 4. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրների լուսաբանում ԶԼՄ-ներով (ՀԿԽԸ անձնակազմի եւ կամավորների մասնակցություն հեռուստահաղորդումներին, նյութերի տպագրում եւ տեղադրում համացանցում) Ինչպես նաեւ համատեղ միջոցառումներ Վորլդ Վիժն Հայաստան Միջազգային բարեգործական կազմակերպության, Ֆլեշմոբ Դիվիզիայի եւ DLaboratory-ի հետ համագործակցությամբ: Միջոցառումներին աջակցում է նաեւ Եվրոպական Տարածաշրջանային Ակադեմիայի ուսանողական խորհուրդը: • ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված երթ, որը մեկնարկելու է Երեւանի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցից ժամը 12:30-ին եւ հանգրվանելու է Եվրոպական Տարածաշրջանային Ակադեմիայի շենքի տարածքում: • Տեղեկատվական քարոզարշավ Երեւանում, որի շրջանակներում երիտասարդները կտարածեն տպագիր տեղեկատվական նյութեր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ: • Բրեյն Ռինգ` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմայով, 5 միջնակարգ դպրոցների աշակերտների համար, որը տեղի կունենա Երեւանի թիվ 85 միջնակարգ դպրոցում: Մեկնարկը` ժամը 15:00-ին: • Ֆլեշմոբ; որը տեղի կունենա Հյուսիսային պողոտայում ժամը 18:30-ին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play