Վիեննայում մեկնարկեց ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության Գլխավոր կոնֆերանսը


Վիեննայում մեկնարկեց ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության Գլխավոր կոնֆերանսը

  • 01-12-2011 12:21:31   | Ավստրիա  |  Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 28-ին Վիեննայում մեկնարկեց ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության /UNIDO/ 14-րդ Գլխավոր կոնֆերանսը, որը գումարվում է երկու տարին մեկ: Գլխավոր կոնֆերանսը կազմակերպության գերագույն օրենսդիր մարմինն է եւ բաղկացած է 174 անդամ երկրներից: Այս տարվա կոնֆերանսը կրում է «Նոր արդյունաբերական հեղափոխություն. դարձնենք այն կայուն» խորագիրը: Կոնֆերանսին բացման խոսքով ելույթ ունեցան Ավստրիայի Դաշնային փոխվարչապետ Միխայել Շպինդելեգերը, UNIDO-ի Գլխավոր տնօրեն Կանդեհ Յումկելան, մի շարք նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ եւ այլոք: Նոյեմբերի 30-ին Գլխավոր կոնֆերանսում ելույթով հանդես եկավ Հայաստանի պատվիրակության ղեկավար Վիեննայում Միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանը: Վերջինս իր ելույթում անդրադարձավ աղքատության կրճատմանն ուղղված Հայաստանի արդյունաբերական զարգացման ծրագրերին, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համատեղ իրականացվող ծրագրերին` մասնավորապես, սկսնակ ձեռներեցների, խոցելի եւ փախստականներով բնակեցված համայնքների օժանդակության ծրագրերին, հանքարդյունաբերության, քիմիական եւ սննդի արդյունաբերության ոլորտներում առավել մաքուր արտադրությունների զարգացման եւ կիրառման ծրագրերին, վերջերս Հայաստանում բացված UNIDO-ի Արդյունաբերական զարգացման կենտրոնին եւ այլն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, կոնֆերանսն իր աշխատանքները կշարունակի մինչեւ դեկտեմբերի 2-ը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play