ՍՅՈՒՆԻՔԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՆՇԵՑ ԻՐ ՏԱՐԵԴԱՐՁԸ<br />


ՍՅՈՒՆԻՔԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՆՇԵՑ ԻՐ ՏԱՐԵԴԱՐՁԸ

  • 23-04-1998 18:05:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԿԱՊԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ (ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ): Ապրիլի 23-ին Սյունիքի մարզային նվագախումբը տոնեց իր ծննդյան առաջին տարեդարձը: Տոնական համերգում հնչեցին Վիվալդիի, Գրիգի, Դոգայի, Կոմիտասի եւ Առնո Բաբաջյանի ստեղծագործությունները: Նվագախումբը կազմավորվել է ուղիղ մեկ տարի առաջ` Կապանի երաժշտական ուսումնարանի դասատու, հանրապետական եւ համառուսաստանյան մրցանակների դափնեկիր Էդվարդ Եղիազարյանի ջանքերով: Մեկ տարվա պատմություն ունեցող 15 հոգուց բաղկացած նվագախումբը համերգներ է ունեցել հանրապետության տարբեր մարզերում:
Նոյյան տապան  -   Մշակույթ