ՔՆՆԱՐԿՎԵՑ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄՈՒՏՔԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ<br />


ՔՆՆԱՐԿՎԵՑ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄՈՒՏՔԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ

  • 27-01-1998 17:03:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վարչապետ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 26-ին աշխատանքային հանդիպում ունեցավ ֆինանսների նախարար Արմեն Դարբինյանի, մաքսային վարչության պետ Ռաշիդ Ենգիբարյանի եւ հարկային տեսչության պետ Արտաշես Թումանյանի հետ: Համաձայն ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակից ստացված հաղորդագրության, քննարկվեց բյուջեի հարկային եւ մաքսային մուտքերի ընթացքը: Վարչապետը գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարականներ տվեց հարկային եւ մաքսային վարչարարությունը բարձրացնելու վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Քաղաքական