Բակո Սահակյանի այցը Շուշի շրջկենտրոն


Բակո Սահակյանի այցը Շուշի շրջկենտրոն

  • 12-12-2011 17:20:09   |   |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին այցելել է Շուշի շրջկենտրոն, որտեղ աշխատանքային քննարկումներ է անցկացրել քաղաքում նոր բժշկական համալիրի կառուցմանը վերաբերող հարցերի շուրջ: Երկրի ղեկավարը կարեւորել է Շուշիում միջազգային չափանիշներին համապատասխան համալիրի կառուցումը՝ այն համարելով քաղաքի զարգացման անհրաժեշտ խթաններից մեկը: Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է նաեւ Շուշիում տեղակայված գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի պահեստներ եւ ծանոթացել տեղի պայմաններին: Նախագահը նշել է, որ այս պահեստը համարվում է հանրապետության պետական պահուստի կարեւոր բաղադրամասը եւ գտնվում է իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում: Այնուհետեւ Նախագահ Սահակյանն այցելել է Շուշի-Կարմիր Շուկա խաչմերուկում գտնվող կարծր վառելիքով կաթսաների պատրաստման արտադրամաս եւ ծանոթացել նրա աշխատանքներին, որից հետո ուղեւորվել է Հադրութի շրջան: Ազոխ գյուղում երկրի ղեկավարը այցելել է նոր կառուցվող դպրոցի շինհարթակ, որից հետո հանդիպում է ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ եւ քննարկել այնտեղ առկա հիմնախնդիրներն ու իրականացվելիք ծրագրերը: Նույն օրը երկրի ղեկավարը Հադրութ քաղաքում մասնակցել է պաշտպանության բանակի սպաներին եւ ենթասպաներին նոր բնակարանների բանալիների հանձնման հանդիսավոր արարողությանը: Նախագահը արժեքավոր նվերներ է հանձնել բնակարանամուտ տոնողներին եւ ընդգծել, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը մշտապես գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն