Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ -ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում


Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ -ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում

  • 25-05-2011 14:45:08   | Հայաստան  |  Քաղաքական
Վարչապետ Տիգրան Սարգսյանն մայիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել դիվանագետին պաշտոնավարման ընթացքում կատարած մեծ աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Մարի Յովանովիչի անձնական ներդրումն ԱՄՆ-ի աջակցությամբ տարբեր ոլորտներում մի շարք ծրագրերի իրականացման գործում: Դեսպանն իր հերթին արդյունավետ է համարել Հայաստանում պաշտոնավարման տարիները եւ համոզմունք հայտնել, որ հայ-ամերիկյան համագործակցությունը հետագայում եւս դինամիկ կզարգանա` ընդգծելով, որ ԱՄՆ-ն կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը: Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ գործակցության ընդլայնման, ինչպես նաեւ մի շարք այլ հարցերի շուրջ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play