Էդուարդ Շարմազանով. «ՀՀ նախագահի կողմից համաներման առաջարկ անելը համերաշխության եւ մարդասիրության դրսեւորում է»<br />


Էդուարդ Շարմազանով. «ՀՀ նախագահի կողմից համաներման առաջարկ անելը համերաշխության եւ մարդասիրության դրսեւորում է»

  • 24-05-2011 19:39:25   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումն ու մայիսյան պատմական ճակատարմարտերում տարած հաղթանակը հաջորդ սերունդներին փոխանցեցին հետեւյալ խորհուրդը՝ հաղթանակը վերջնական է, երբ մշտարթուն է անկախության բնազդը եւ երբ ներդաշնակ են գործում զենքն ու դիվանագիտությունը։ ՀՀ Ազգային ժողովի մայիսի 24-ի նիստում այս մասին հայտարարեց Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար եւ «ՀՀԿ» խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ Նրա խոսքերով, հավատարիմ մնալով այդ խորհրդին «մենք հաղթանակեցինք նաեւ արցախյան հերոսամարտում»։ Ըստ Է.Շարմազանովի, այդ տրամաբանության օրինաչափությամբ էր պայմանավորված նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից համաներման առաջարկ անելը. այն միասնականության, համերաշխության եւ մարդասիրության վառ դրսեւորում է։ Ըստ ՀՀԿ-ի ներկայացուցչի, արցախյան եւ հայ-թուրքական հիմնախնդիրների հարցում նախագահը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ առաջնորդվում է միայն ու միայն ազգային շահի գերակայությամբ։ «ՀՀԿ» խմբակցության մեկ այլ անդամ Արտակ Զաքարյանն էլ ընդգծեց. «Այսօր աստիճանաբար ամրապնդվում է այն մոտեցումը, որ Ադրբեջանը սպառել է իր կազմում ինքնավար կարգավիճակով փոքրամասնությունների գոյատեւման հանդեպ վստահության պաշարը։ Նա ի վիճակի չի եղել եւ այսօր էլ ի վիճակի չէ նման ինքնավարությանը նույնիսկ ներքին անվտանգության երաշխիքներ տալու»։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play