«Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի ծրագրերին աջակցելու համար բացվել են հաշվեհամարներ


«Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի ծրագրերին աջակցելու համար բացվել են հաշվեհամարներ

  • 23-12-2011 13:19:33   | Հայաստան  |  Հասարակություն

Երեւանում տեղի է ունեցել «Օձունի վերածնունդ» ծրագիրն իրականացնող «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը: Վիդեոուղերձով է հանդես եկել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: Նա նշել է, որ ցավ է ապրում ամեն անգամ, երբ տեսնում է մարդկային անտարբերությունից կործանվող հարյուրավոր եկեղեցիները` Հայաստանով մեկ: Շնորհանդեսին մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, Կառավարության եւ Սահմանադրական դատարանի անդամներ: Հիմնադրամի գործադիր տնօրեն Վանուշ Շերմազանյանը հայտնել է եւս մեկ նախաձեռնության մասին. Վաղարշապատի տարածքում վերականգնվելու է 1827թ. Ռուս-պարսկական պատերազմի ընթացքում Էջմիածինը պաշտպանած ռուս մարտիկներին նվիրված հուշակոթողը: Ըստ «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդագրության, շնորհանդեսի ընթացքում հաղորդվել է նաեւ, որ հիմնադրամի ծրագրերին աջակցելու համար բացվել են հաշվեհամարներ: Դա կդարձնի պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնումը համազգային հոգածության հարց: Բոլոր հաշվեհամարները հասանելի են հիմնադրամի կայքէջում` www.armatner.am հասցեով: Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է հայրենի պատմության եւ ճարտարապետության բացառիկ հուշարձանները կյանքի կոչելու համար ՀՀ մշակույթի նախարարության նախագծերով եւ Հայ Առաքելական եկեղեցու հավանությամբ: Վիդեո. http://www.youtube.com/watch?v=2PPtgH5w5bo&feature=youtu.be
Նոյյան տապան  -   Հասարակություն