Տեղի է ունեցել Պաշտպանության բանակի պարենային ապահովության հարցերին նվիրված աշխատանքային խորհրդակցություն


Տեղի է ունեցել Պաշտպանության բանակի պարենային ապահովության հարցերին նվիրված աշխատանքային խորհրդակցություն

  • 19-02-2011 21:05:04   | Հայաստան  |  Հասարակություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված պաշտպանության բանակի պարենային ապահովության հարցերին: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ինչպես միշտ այս տարի եւս պաշտպանության բանակը պետք լիովին ապահովված լինի անհրաժեշտ մթերային ապրանքներով, եւ այս ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ է տվել հանրապետության կառավարությանը: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play