Բակո Սահակյանը անհրաժեշտ է համարել նոր թափ հաղորդել<br /> արհմիությունների գործունեությանը<br />


 

Բակո Սահակյանը անհրաժեշտ է համարել նոր թափ հաղորդել
արհմիությունների գործունեությանը

  • 26-01-2011 17:50:00   | Հայաստան  |  Քաղաքական
 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով հունվարի 26-ին Արհմիությունների ֆեդերացիայի ներկայացուցիչներին, Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը կարեւորել է արհմիությունների դերը ժողովրդավարական, սոցիալական ուղղվածությամբ շուկայական տնտեսություն ունեցող երկրների կյանքում: Նա նշել է, որ հենց այս օղակն է շատ ժամանակ կարգավորում աշխատանքի, աշխատողների շահերին վերաբերող բազմաթիվ առանցքային հարցեր: Բ.Սահակյանը անհրաժեշտ է համարել նոր թափ հաղորդել արհմիությունների գործունեությանը` ընդգծելով, որ կառաույցի ղեկավար կազմը ավելի ակտիվ դերակատարություն պետք է ունենա երկրի զարգացման մեջ` գործուն մասնակցություն ցուցաբերելով տարբեր միջոցառումներում, այդ թվում նաեւ Նախագահի կողմից կազմակերպվող: Արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանը, շրջանային մարմինների ղեկավարները եւ կառույցի տարբեր ոլորտների պատասխանատուները ներկայացրել են 2010 թվականին կատարված աշխատանքերը, առկա խնդիրները եւ անելիքները: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ավարտից հետո Բ.Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված արհմիությունների կողմից բարձրացված հիմնախնդիրներին: Քննարկված հարցերի լուծման կապակցությամբ նա կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Նոյյան տապան  -   Քաղաքական