Աշխատանքային պրակտիկայի հնարավորություն բոլոր ցանկացողների համար


Աշխատանքային պրակտիկայի հնարավորություն բոլոր ցանկացողների համար

  • 18-03-2011 16:41:27   | Հայաստան  |  Հայտարարություններ
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակն անցկացնում է աշխատանքային պրակտիկայի ծրագիր բոլոր ցանկացողների համար հետեւյալ ոլորտներում` լրագրություն, թարգմանություն, ադմինիստրատիվ, հետազոտական աշխատանք, սոցիալական ցանցերում PR-արշավների կազմակերպում, ինչպես նաեւ հանրային կապերի համակարգում սոցիալական ցանցերի միջոցով: Լավագույն արդյունք ցուցաբերած պրակտիկանտները հնարավորություն կունենան անցնել կարճաժամկետ կամ երկարաժամկետ աշխատանքի: Աշխատանքային պրակտիկայի ծրագիրը ներառում է. Համապատասխան ոլորտներում հետազոտական աշխատանքի իրականացում Սոցիալական ցանցերում PR-արշավների կազմակերպում ՊԽԼԻ հայաստանյան գրասենյակի PR աշխատանքների համակարգում ՊԽԼԻ աշխատակիցների վերահսկողությամբ սոցիալական ցանցերում (Facebook, Twitter) Հոդվածների եւ զեկույցների թարգմանություն հայերենից ռուսերեն, անգլերեն եւ հակառակը Մասնակցություն կազմակերպության ադմինիստրատիվ աշխատանքներում Ծրագրի նպատակն է. Ապահովել աշխատանքային փորձ`ուսանողների տեսական գիտելիքների հավասարակշռման նպատակով Աջակցել ուսանողներին համապատասխան ոլորտ մուտք գործելու համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման գործում Կազմակերպել հանդիպումներ եւ կապերի ցանց ստեղծել համապատասխան ոլորտի մասնագետների հետ Նպաստել անհատական արժեքների եւ աշխատանքային նպատակների ամրապնդմանը բարելավված աշխատանքային մթնոլորտի միջոցով Պահանջվող չափանիշներ. բարձրագույն կրթություն լրագրության, հանրային կապերի, թարգմանության, լեզվաբանության եւ սոցիոլոգիայի, տնտեսագիտության ոլորտներում (կարող են դիմել նաեւ ուսանողներ) գրավոր եւ բանավոր հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուների լավ իմացություն համակարգչային գիտելիքներ ծանոթություն սոցիալական ցանցերի հետ հոդվածներ գրելու եւ հարցազրույցներ անցկացնելու հմտություններ հետազոտական աշխատանքի փորձ Պրակտիկայում ներգրավված լրագրողների համար սա արեւմտյան չափանիշներով լրագրություն ուսանելու, այդ չափանիշներով գրելու, եւ ՊԽԼԻ-ին թղթակցելու հնարավորություն է: Աշխատանքային պրակտիկայի ողջ ընթացքում յուրաքանչյուր անձ կունենա համապատասխան ղեկավար, ով կաշխատի իր հետ անհատական եւ մասնագիտական հմտությունները բարելավելու նպատակով: Յուրաքանչյուր պրակտիկանտ կանցնի գնահատման եռաստիճան փուլ (աշխատանքային պրակտիկայից առաջ/ընթացքում/ավարտին), որը թույլ կտա բացահայտել համապատասխանաբար այն հմտությունները, որոնք անհրաժեշտ է զարգացնել, արձանագրված առաջընթացը եւ մասնագիտական աճը: Աշխատանքային պրակտիկան տեւում է 2-ից 6 ամիս: Պրակտիկանտները չեն վարձատրվում, սակայն ծրագրի հաջող ավարտից հետո նրանց կշնորհվի գնահատման սերտիֆիկատ եւ հանձնարարական նամակ` ըստ պահանջի: Աշխատանքային պրակտիկայի ծրագիրը սկսվում է ապրիլի 5-ին: Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2011 թվականի մարտի 30-ը: Հետաքրքրվողներին խնդրում ենք ուղարկել համառոտ կենսագրություն /CV/ ` նշելով կոնտակտային տվյալներ /հեռ, ֆաքս եւ/կամ էլ.փոստի հասցե/, եւ շահագրգռության նամակ (letter of interest) հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով zaraiwpr@gmail.com հասցեով` նշելով, թե աշխատանքային պրակտիկայի որ ոլորտում են ցանկանում մասնագիտանալ: Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար` դիմել Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակ` +37410 53 92 04 հեռախոսահամարով: Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակ
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play