Կանանց թիվը ղեկավար պաշտոններում նվազել է` հասնելով 2004թ. մակարդակին


Կանանց թիվը ղեկավար պաշտոններում նվազել է` հասնելով 2004թ. մակարդակին

  • 11-03-2011 14:45:18   | Հայաստան  |  Հասարակություն
Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի 2011 թվականի միջազգային գործարար զեկույցի համաձայն ներկայումս ամբողջ աշխարհում կանայք զբաղեցնում են ղեկավար պաշտոնների 20%-ը, ինչը 24%-ով պակաս է 2009 թ.-ի եւ միայն 1%-ով ավել 2004 թ. տվյալներից: Գրանթ Թորնթոնի` մասնավոր հատվածի ընկերությունների շրջանում յուրաքանչյուր եռամսյակ անցկացվող հետազոտությունը վկայում է նաեւ այն մասին, որ ղեկավար պաշտոններում ոչ մի կին չունեցող ընկերությունների թիվն աճել է մինչեւ 38%` 2009 թ.-ի 35%-ի համեմատությամբ: Ղեկավար պաշտոններում կանանց թվի վերաբերյալ կազմված աղյուսակը գլխավորում է Թայլանդը (45%), որին հետեւում են Վրաստանը (40%), Ռուսաստանը (36%), Հոնկոնգը եւ Ֆիլիպինները (երկուսն էլ 35%): Ամենաստորին դիրքերում են Հնկաստանը, Միացյալ Արաբական Էմիրություններն ու Ճապոնիան, որտեղ կանայք զբաղեցնում են ավելի պակաս, քան ղեկավար պաշտոնների 10%-ը: Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանում կանայք զբաղեցնում են ղեկավար պաշտոնների 23%-ը, ի համեմատ անցյալ տարվա 29%-ի: Գրանթ Թորնթոնի Հանրային քաղաքականության եւ արտաքին կապերի բաժնի ղեկավար Էյփրիլ Մակքենզին մեկնաբանում է. ,Հիասթափեցնում է այն փաստը, որ ղեկավար պաշտոններում կանանց թիվը ամենեւին չի ավելացել` փոխարենը վերադառնալով 2004 թվականի մակարդակին: Կարծես համաշխարհային տնտեսական ճգնաժամի բեռն ընկել է կին ղեկավարների վրա: Այնուամենայնիվ, շատ ընկերություններ այժմ իրենց քաղաքականությունների վերանայման կարիքն են զգում, հատկապես վերջին ժամանակներում կառավարությունների եւ լրատվամիջոցների կողմից ղեկավար խորհրդում տղամարդկանց գերակայության վերաբերյալ հարցումներից հետո: Որոշ ընկերություններին հարկավոր է ուսումնասիրել կանանց առաջարկվող օժանդակության ծավալները, որպեսզի նրանց թիվը համապատասխանի վարչություններում կանանց համար սահմանված տեղերին. այս մոտեցումը ներկայումս քննարկվում է որոշ երկրներում: Մյուսները, հատկապես զարգացող շուկաներում գործող ընկերությունները, այս հարցում արդեն գերազանցել են իրենց մրցակիցներին:ե Աշխարհի բոլոր երկրների տվյալներով կին ղեկավարներ ունեցող ընկերությունների 22%-ում նրանք զբաղեցնում են ֆինանսական պաշտոններ (օրինակ` ֆինանսական տնօրենի): Հաջորդ ամենից շատ հանդիպող պաշտոններն են Մարդկային ռեսուրսների ղեկավարը (20%), Մարկետինգի պատասխանատուն եւ Վաճառքի գծով տնօրենը (երկուսն էլ 9%): Հարցմանը մասնակից ղեկավար պաշտոններում կին աշխատակից ունեցող բոլոր ընկերությունների միայն 8%-ն ունի կին Գլխավոր տնօրեն: Այդուհանդերձ, պատկերն այլ է ասիական երկրներում` Թայլանդ` 30% կին Գլխավոր տնօրեններ, Չինաստան` 19%, Թայվան 18% եւ Վիետնամ` 16%:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play