ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմում իրականացվում է 2012թ. լրագրողների հավատարմագրում
16-01-2012 15:50:48 | Հայաստան | Հայտարարություններ
« Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի եւ «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» հրամանի համաձայն`
ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը 2011թ. դեկտեմբերի 28-ից մինչեւ 2012թ. հունվարի 28-ը իրականացնում է լրագրողների հավատարմագրում:
Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում (հասարակայնության հետ կապերի բաժնի պետի անունով), որտեղ պետք է նշված լինեն`
1) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) եւ բնակության վայրը (հասցեն).
2) հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի, ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում).
3) լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարները:
Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաu ժամկետ նշվելու դեպքում` տվյալ ժամկետով:
Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան երկու լրագրող եւ երկու լուuանկարիչ կամ տեսաձայնագրման երկու oպերատոր:
Oտարերկրյա պետության oրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացվի նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի լուuապատճենը:
Oտարերկրյա պետության oրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար ՀՀ հավատարմագրում չի պահանջվում, եթե ՀՀ տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցչությունը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրումը:
ՏԿՆ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին