ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կներկայացնի թրաֆիքինգի դեմ պայքարի վերապատրաստման ձեռնարկ իրավապահ մարմինների համար


ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կներկայացնի թրաֆիքինգի դեմ պայքարի վերապատրաստման ձեռնարկ իրավապահ մարմինների համար

  • 09-02-2012 10:29:28   | Հայաստան  |  Հասարակություն

Փետրվարի 10-ին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը հանրությանը կներկայացնի մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ուսումնական ձեռնարկը իրավապահ մարմինների համար : Թրաֆիքինգի դեմ պայքարում իրավապահ մարմինների կարողությունների կատարելագործումը Հայաստանի Թրաֆիքինգի դեմ պայքարի 2010-2012 թթ. ազգային գործողությունների ծրագրի գերակայություններից է, եւ ԵԱՀԿ-ն ու Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) այդ ոլորտում աջակցում են կառավարությանն ու քաղաքացիական հասարակությանը` տրամադրելով թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային ուղղորդման մեխանիզմի իրականացման բարելավմանը նպաստող աջակցություն: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից, դատախազների, ոստիկանության, դատավորների, սահմանապահների ու աշխատանքային տեսուչների համար նախատեսված ձեռնարկը Եվրոպական միության ֆինանսավորմամբ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ԱՄԿ գրասենյակի բազմամյա տարածաշրջանային ծրագրի շրջանակներում պատրաստել են ազգային չորս փորձագետներ : Նույն կազմակերպությունների աջակցությամբ 2011թ հրատարակված Դասավանդողների վերապատրաստման մեթոդաբանության հետ մեկտեղ սույն ձեռնարկը թրաֆիքինգի դեմ պայքարի շարունակական վերապատրաստում կապահովի իրավապահների կրթօջախներում եւ ակադեմիաներում: Ձեռնարկը կներկայացնեն ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրան, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն