ՎիվաՍել-ՄՏՍ-ի ապրանքային նշանը 2012 թվականի ապրիլից կտեղադրվի ՀԴՄ կտրոնների դարձերեսին


ՎիվաՍել-ՄՏՍ-ի ապրանքային նշանը 2012 թվականի ապրիլից կտեղադրվի ՀԴՄ կտրոնների դարձերեսին

  • 13-02-2012 20:56:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հունվարինկայացած` ՀԴՄկտրոնների խաղարկությանհաղթողներից15-ին ՀՀ պետեկամուտների կոմիտեն տրամադրել էավտոմեքենաներ Խաղարկությանը մասնակցած մնացյալ 300 կտրոնները ներկայացրած անձանցից 100-ըկստանան «MTSTouch551» բջջային հեռախոս, իսկ 200-ը` «ՄՏՍ կոնեկտ Դայմոնդ» 3G մոդեմ եւ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ»հ ետվճարային սակագնային պլան` ամսական 0 դրամամսավճարով` 6 ամիս ինտերնետից օգտվելու հնարավորությամբ ՀՀ պետեկամուտների կոմիտեի Արաբկիրի տարածքային մասնաճյուղում ս.թ. հունվարի 14-ին կայացած վիճակաանության արդյունքներով հաղթող ճանաչված 315 ՀԴՄ կտրոնները ներկայացրած 80 անձից 40-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ից ստացան «MTSTouch551» բջջային հեռախոս, մյուս 40-ը` «ՄՏՍ կոնեկտ Դայմոնդ» 3G մոդեմ (ներառյալ «ՄՏՍ կոնեկտան սահմանափակ» հետվճարային սակագնային պլան` ամսական 0 դրամամսավճարով` 6 ամիս ինտերնետից օգտվելու հնարավորությամբ: Խրախուսական նվերները հանձնեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հաշվի առնելով վերջին օրերի անբարենպաստ եղանակային պայմանները, միջոցառման էին հրավիրվել բացառապես Երեւանի եւ հարակից մարզերի բնակիչները: Խաղարկությամբ շահած մնացյալ 220 անձինք, նվերները կստանան ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարածքային սպասարկման կենտրոններից` ս.թ. փետրվարի 15-ից սկսած: Հիշեցնենք, որ 2012թ. հունվարի 14-ին կայացած վիճակահանության արդյունքներով (որին մասնակցում էին 2011թ. դեկտեմբերի ՀԴՄ կտրոնները) ներկայացվել է շուրջ1700 ՀԴՄ կտրոն, եւ դրանցից 315-ը ներկայացրած անձինք վերը նշված մեքենաներն ու ՎիվաՍել-ՄՏՍ-ի տրամադրած սարքերը շահեցին` ըստ առավելագույն քանակով նիշերի համընկման եւ գործարքների առավելագույնարժեքների: Հունվարին կայացած խաղարկությանը շահել են նաեւ 4 թվերի համընկնումով կտրոնները: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է Հայաստանում եւ 2011թ. տվյալներով` Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Որպես Հայաստանում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջամարտիկ` ընկերությունը որդեգրել է թափանցիկ գործելաոճ եւ հարգանք օրենքի հանդեպ, ինչը դրսեւորվում է հարկային պարտավորությունների անթերի կատարմամբնաեւ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ապրանքային նշանը 2012 թվականի ապրիլից կտեղադրվի ՀԴՄ կտրոնների դարձերեսին: Անցած 3 տարիների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեին հաջողվել է զգալի միջոցառումներ ձեռնարկել մանրածախ առեւտրի հարկային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ` ակտիվացնելով հանրային մասնակցությունը ՀԴՄ կտրոն պահանջելու գործընթացում: ՀԴՄ կտրոնների վիճակահանությունների արդյունքում 2009-ից պարգեւավճար է տրամադրվել շուրջ 800 հազար ՀԴՄ կտրոնների համար` մոտ 720 միլիոն դրամ ընդհանուր գումարով, իսկ ավելի քան 314 հազար չշահած կտրոնների խմբաքանակների համար վճարվել է շուրջ 5,8 միլիարդ դրամի բոնուս: 2011թ.-ին Պետական եկամուտների կոմիտեի կողմիցմեր համաքաղաքացիներին որպես շահում արդեն տրամադրվել է 180 ավտոմեքենա: Ուստի, ՀԴՄ կիրառման հանրային հսկողության առավել խրախուսման նպատակով, բացի ամսական խաղարկվող 15 ավտոմեքենաներից, քաղաքացիները որպես պարգեւավճար կստանան նաեւ բջջային հեռախոսներ, մոդեմներ ու «ՄՏՍ Կոնեկտան սահմանափակ» հետվճարայինսակագնային պլան` ամսական 0 դրամ ամսավճարով` շուրջ 6 ամիս ինտերնետից օգտվելու հնարավորությամբ: Բջջային հեռախոսները, մոդեմները եւ համապատասխան սակագնային պլանը տրամադրում էՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play