Շաբաթական ամփոփ տվյալներն ըստ Կենտրոնական բանկի


Շաբաթական ամփոփ տվյալներն ըստ Կենտրոնական բանկի

  • 17-02-2012 17:21:49   | Հայաստան  |  Ֆինանսներ

Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության, փետրվարի 13-ից 17-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետեւյալ գործարքները. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 73 մլն 566 հազար 425 ԱՄՆ դոլար` 388.36 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 86 մլն 638 հազար 752 ԱՄՆ դոլար` 389.3 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 17 մլն 890 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 389.08 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 1 մլն 850 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 388.84 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6 մլն 944 հազար 457 եվրո` 510.85 դրամ 1 եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12 մլն 765 հազար 701 եվրո` 513.32 դրամ 1 եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Միջբանկային շուկայում իրականացվել է 50 հազար EUR առք եւ վաճառք` 512.95 դրամ 1 եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 552 մլն 564 հազար 374 ՌԴ ռուբլի` 12.85 դրամ 1 ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 59 մլն 4 հազար 443 ՌԴ ռուբլի` 13.04 դրամ 1 ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում եւ միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում գործարքներ չեն իրականացվել: Փետրվարի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 26.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերինը՝ 43.1 մլն ԱՄՆ դոլար:
Նոյյան տապան  -   Ֆինանսներ