Ամուլսարի հանքավայրի «անթույլատրելի» շահագործման մասին ՀԱԿ-ի հայտարարությունը չունի որեւէ հիմնավորում. «Գեոթիմ» ՓԲԸ


Ամուլսարի հանքավայրի «անթույլատրելի» շահագործման մասին ՀԱԿ-ի հայտարարությունը չունի որեւէ հիմնավորում. «Գեոթիմ» ՓԲԸ

  • 22-02-2012 13:09:32   | Հայաստան  |  Հասարակություն
Հայ ազգային կոնգրեսի Բնապահպանական հարցերով հանձնաժողովը չբերելով եւ ոչ մի հիմնավորում «անթույլատրելի» է անվանել Ամուլսարի հանքավայրի շահագործումը: ՀԱԿ-ի հանձնաժողովի նախօրեի հայտարարությունն փետրվարի 22-ին այսպես է մեկնաբանել «Գեոթիմ» ՓԲԸ-ն------------ն: «Զարմանալի է այն փաստը, երբ քաղաքական ուժը նման հայտարարություն է անում` դատավորի կեցվածք ընդունելով: Կարծում ենք, որ ՀԱԿ-ի Բնապահպանական հարցերով հանձնաժողովը պետք է առնվազն ուսումնասիրեր տեղական եւ արտասահմանյան բնապահպան մասնագետների կողմից պատրաստված ուսումնասիրություններն ու եզրակացությունները, որոնք հասանելի են մեր կայքում` www.geoteam.am»,- նշվում է հայտարարության մեջ եւ հավելում, որ եթե այդ նյութերին ծանոթանալուց հետո ՀԱԿ-ի մասնագետները «կշարունակեն մեր ծրագիրը «անթույլատրելի» համարել, պատրաստ ենք հրավիրել նրանց հանրային բանավեճի` հասարակության եւ ԶԼՄ-ների մասնակցությամբ»: Ընկերությունը տեղեկացնում է, որ Ամուլսարի հանքավայրի ծրագիրը իրագործվում է ոլորտը կարգավորող ՀՀ բնապահպանական օրենսդրության նորմերին խիստ համապատասխան եւ համահունչ: «Լինելով թափանցիկ, սոցիալական եւ բնապահպանական առումով պատասխանատու հանրային ընկերություն, որը ցուցակված է Տորոնտոյի բորսային հարթակում, ունենալով միջազգային հեղինակավոր ինստիտուցիոնալ բաժնետերեր, Գեոթիմը իր գործունեության առաջին օրվանից բնապահպանական եւ սոցիալական միջազգային ստանդարտներին համապատասխանության սկզբունքը որդեգրել է որպես գործունեության ուղեցույց: 2006թ. առ այսօր մեր ընկերությունը Հայաստանում ներդրել է $ 30 մլն, եւս $ 52 մլն ներդրվելու է այս տարի: Գեոթիմը ոչ միայն կայուն աշխատանքով է ապահովել Ամուլսարի շրջակայքի համայնքների բնակիչներին ու դրանցում իրագործել բազում սոցիալական ծրագրեր, այլեւ փոխել է այդ մարդկանց մտածելակերպը եւ վերաբերմունքը կյանքի նկատմամբ: Ստացվում է, որ ՀԱԿ-ի Բնապահպանական հարցերով հանձնաժողովն այս ամենը եւս համարում է «անթույլատրելի»: Գեոթիմը միշտ պատրաստ է մասնագիտական քննարկումների եւ բանավեճերի: Ուստի, օգտվելով այս առիթից, բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք անում զերծ մնալ պոպուլիստական հայտարարություններից ու մեր ընկերության գործունեությունը նախընտրական շահարկումների առարկա դարձնելու գայթակղությունից»,- նշվում է հայտարարության մեջ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play