Երևանի քաղաքապետը կարևորում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությունը


Երևանի քաղաքապետը կարևորում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությունը

  • 23-02-2012 17:03:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Համատեղ համագործակցության հարցեր եւ ծրագրեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Շնորհակալություն հայտնելով քաղաքային տնտեսության կարեւոր ոլորտներում աջակցության համար՝ Տարոն Մարգարյանը կարեւորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը՝ առանձնացնելով Երեւանի Մետրոյի զարգացման ներդրումային ծրագրի ընթացքը: «Ես տեղեկացված եմ, որ բանկը հետաքրքրված է քաղաքապետարանի հետ համագործակցել նաեւ այլ ոլորտներում: Բոլոր նախաձեռնությունները ողջունելի են»,-նշել է քաղաքապետը: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի մունիցիպալ ծրագրերի տնօրենի տեղակալ Լին Օ’Գրեդին քաղաքապետին է ներկայացրել այն ծրագրերը, որոնք նախատեսվում է իրականացնել Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ. այդ թվում՝ քաղաքային աղբավայրի նախագծման տեխնիկական աջակցության եւ քաղաքային ջրահեռացման ու ջրամատակարարման համակարգի կապիտալ ծախսերի ֆինանսավորման ծրագրերը: Ինչպես տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետը նշել է, որ երկու ծրագրերն էլ առաջնահերթ են քաղաքային տնտեսության համար եւ պատրաստակամություն է հայտնելել աշխատանքային խմբերի միջոցով քննարկել համագործակցության ուղղությունները եւ ծրագրերը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն