«Անվտանգ համացանց» ծրագիրն ընդլայնվում է Հայաստանի մարզերում


«Անվտանգ համացանց» ծրագիրն ընդլայնվում է Հայաստանի մարզերում

  • 23-02-2012 23:02:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երեւան, 23 փետրվարի, 2012թ. Այս տարվա փետրվարի 7-ից Orange-ի աջակցությամբ Մեդիակրթության կենտրոն հասարակական կազմակերպությունը մեկնարկեց «Անվտանգ համացանց» լայնածավալ ծրագիրը, որի շրջանակներում մինչ օրս վերապատրաստվել են ավագ դպրոցի 300 դասավանդողներ, իսկ ավելի քան 6000 աշակերտներ, նախատեսված 5000-ի փոխարեն, մասնակցել են բաց դասին: Ծրագրի մեկնարկի օրվանից www.safe.am կայքն ունեցել է ավելի քան 7000 այցելություն, անվտանգ ինտերնետի վերաբերյալ խաղը բացվել է ավելի քան 5700 անգամ, իսկ ուսումնական ձեռնարկներն ու ծնողական ուղեցույցները ներբեռնվել են ավելի քան 3800 անգամ: Ծրագրի հաջողությունը ներգրավեց նոր գործընկերների` մասնավորապես Կրթության Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոնին, եւ այս նոր համագործակցության շնորհիվ էլ ծրագիրն ընդլայնվել է, հատկապես մարզերում: Այսօրվա ընթացքում Հայաստանի բոլոր մարզերի ավելի քան 500 դպրոցներում տեղի կունենա համացանցից անվտանգ օգտվելու կանոններին նվիրված բաց դաս, որին կմասնակցեն ավելի քան 10 հազար աշակերտներ Արագածոտնում, Տավուշում, Լոռիում, Սյունիքում եւ մյուս բոլոր մարզերում: «Մենք մեր բաժանորդների առաջարկում ենք անվտանգ ինտերնետի համաշխարհային առաջատարի լավագույն «Kaspersky Internet Security» ծրագիրը: Սակայն միայն ծրագրային ապահովումներ առաջարկելը բավարար չէ, որպեսզի մեր բաժանորդները գտնվեն լիարժեք անվտանգության մեջ: Լինելով շարժական ինտերնետի մատակարար` մենք որոշակի պատասխանատվություն ունենք ինտերնետի անվտանգ օգտագործման առումով սպառողներին աջակցելու, կրթելու եւ ուղղորդելու համար: Կորպորատիվ պատասխանատվության մեր պարտականությունների շրջանակներում էլ ուրախությամբ միացել ենք այս լայնամասշտաբ ծրագրին, որի նպատակն է օգտագործողներին տալ ինտերնետի անվտանգ օգտագործման բանալիները», - ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Ծրագիրը չի սահմանափակվում միայն դասընթացներով: Բոլոր նրանք, ովքեր անհանգստանում են իրենց երեխաների կողմից սպառված ինտերնետային բովանդակության բնույթով եւ անվտանգությամբ, կարող են այցելել www.safe.am կայքը, որտեղ տեղադրված են անհրաժեշտ տեղեկություններ եւ խորհուրդներ հայերեն լեզվով` ցանցից ապահով օգտվելու համար: Մշակվել է ավելի քան 10 000 ուսումնական կայքերի եւ 3000 ապահով ուսումնական կայքերի հղում պարունակող շտեմարան: Հիշեցնենք, որ 2012թ. հունվարի 19-ին Բրյուսելում Եվրամիության նախաձեռնությամբ տեղեկատվական եւ հեռահաղորդակցության 25 ընկերությունների կողմից ստորագրվեց «Անվտանգ ինտերնետ երեխաների համար» հռչակագիր, որով ընկերություններն արտահայտում են իրենց պատրաստակամությունը ապահովել անվտանգ ինտերնետ միջավայր, հատկապես երեխաների համար: Հռչակագիրը ՖրանսՏելեկոմOrange-ի հետ միասին ստորագրել են այնպիսի ընկերություններ, ինչպես Google, Facebook, Deutsche Telekom, RIM, Nokia, Telecom Italia, Vodafone եւ այլն: Հավելյալ տեղեկությունների համար` Լիլիթ Մարտիրոսյան Հանրային կապերի պատասխանատու հեռ. 095 988 608 lilit.martirosyan@orange-ftgroup.am
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play