ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է դեսպանների հետ
26-11-2010 11:30:14 | Հայաստան | Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հանդիպել է միջազգային կազմակերպությունների եւ Երեւանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:
Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների վերաբերյալ աշխատանքային խմբի առաջարկները եւ «Հավաքների մասին» օրենքի նախագիծը: Անդրադարձ է եղել նաեւ մարդու իրավունքներին վերաբերող այլ հրատապ հարցերի: