Խոկման արարողություն՝ Մեծ պահքի շրջանն առավել արդյունավորելու նպատակով


Խոկման արարողություն՝ Մեծ պահքի շրջանն առավել արդյունավորելու նպատակով

  • 05-03-2012 11:43:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Անմիտ մարդիկ իրենց մտքում խորհեցին, թե «Աստված չկա», - ուստի ապականվեցին եւ զզվելի արարքների մեջ ընկան: Մարտի 6-ին` ժամը 18:00-ին, Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Մեծ պահքի շրջանն առավել արդյունավորելու նպատակով «Արարատ» հոգեւոր միության նախաձեռնությամբ թեմի բոլոր եկեղեցիների երիտասարդաց միությունների հոգեւոր հովիվներն իրենց համայնքի երիտասարդների հետ կմասնակցեն խոկման: Արարողությունը կհանդիսապետի թեմի առաջնորդական փոխանորդ Տ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Հընթացս Սրբազան Հայրը իր պատգամը կուղղի երիտասարդներին: Այնուհետեւ կմարվեն եկեղեցու լույսերը: «Արարատ» երգչախմբի հոգեւոր երգեցողության ներքո մասնակից երիտասարդները մեր Սուրբ եկեղեցու զորացման, հայրենիքի խաղաղության եւ ժողովրդի բարօր կյանքի եւ հոգեւոր վերելքի համար աղոթելու եւ խորհելու, մտորելու, առանձնանալու, անդրադարձումի եւ իրենց հոգեւոր վիճակը քննելու եւ վերագնհատելու բացառիկ միջավայր կունենան: Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանից տեղեկացնում են, որ խոկման արարողությանը հնարավոր է մասնակցել առհասարակ յուրաքանչյուր երեքշաբթի`ժ.18.00-ին, առաջնորդնաիստ Ս. Սարգիս եկեղեցում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play