Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կայացել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի» նիստը


Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կայացել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի» նիստը

  • 05-03-2012 16:28:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը հաստատել է ծրագրի կառավարման խորհրդատուի ընտրության տեխնիկական առաջարկների գնահատման մրցույթային արդյունքները եւ հանձնարարել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ԾԻԿ» ՊՈԱԿ-ին` 750 միավորի շեմն անցած միջազգային չորս կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրել ֆինանսական առաջարկների հրապարակային բացմանը: Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, հաջորդ հարցով հաստատվել է նաեւ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի փոփոխված հաստիքացուցակը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play