Մեկնարկել է նոր ծրագրային ապահովման տեղադրումը «Հայփոստ»-ում


Մեկնարկել է նոր ծրագրային ապահովման տեղադրումը «Հայփոստ»-ում

  • 06-03-2012 14:06:19   | Հայաստան  |  Տնտեսություն
Լոնդոնի ֆոնդային բորսայի AIM շուկայում ընդգրկված «Էսչեր Գրուփ» ընկերությունը (Escher Group) տեղեկացնում է, որ վերջերս Էսչերը շահել է ԱՄՆ-ի փոստի հայտարարած 50 միլիոն դոլար արժողությամբ մրցույթը, որով ընկերությունն իր «Riposte» ծրագրային ապահովումը կներդնի աշխարհի խոշորագույն փոստային օպերատոր ԱՄՆ-ի փոստային ցանցում (USPS). Հատանշական է, որ «Էսչեր Գրուփ»-ն իր հայտարարության մեջ նշում է, որ ԱՄՆ-ի փոստի հետ պայմանագիրը «հաջորդում է դեկտեմբերին Հայաստանի փոստային կապի օպերատոր «Հայփոստ»-ի եւ հունվարին Սաուդյան փոստի հետ կնքված պայմանագրերին»: Էսչերի ներկայացուցիչները եւ արգենտինացի եւ հայ մասնագետների խումբը ներկայումս իրականացնում են Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ»-ի ցանցում «Ripost Essential» ծրագրային ապահովման տեղադրումը: Այս առիթով փետրվարի վերջին համատեղ հանդիպում տեղի ունեցավ «Էսչեր Գրուփ»-ի Ծրագրի ղեկավար Բիժու Ջորջի եւ Հայփոստի ներկայացուցիչներ` «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանի, «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանի, Զարգացման ծրագրի ղեկավար Ֆաբիան Օտերոյի եւ այլոց միջեւ: Այս բեկումնային տեխնոլոգիայի կիրառումն ամբողջովին կփոխի Երեւանից մինչեւ Հայաստանի ամենահեռավոր գյուղերը ձգվող փոստային ցանցի արդյունավետության մասին պատկերացումները: Հիշեցնենք, որ Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ»-ի եւ «Էսչեր Գրուփ»-ի միջեւ կնքված 1.5 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրի համաձայն` 2012թ-ի ընթացքում Էսչերը իր «Riposte Essential» ծրագրային ապահովումը կներդնի «Հայփոստ»-ի ամբողջ փոստային ցանցում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play