«Եվրատեսիլ»-ի գործադիր տնօրեն. Մեր վերահսկողությունից դուրս հանգամանքները հանգեցրին մրցույթին Հայաստանի չմասնակցելու ցավալի որոշմանը


«Եվրատեսիլ»-ի գործադիր տնօրեն. Մեր վերահսկողությունից դուրս հանգամանքները հանգեցրին մրցույթին Հայաստանի չմասնակցելու ցավալի որոշմանը

  • 07-03-2012 14:09:26   |   |  Մշակույթ

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը այսօր պաշտոնապես տեղեկացրել է Եվրոպական հեռարձակողների միությանը, որ Հայաստանը հրաժարվում է մասնակցել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին: «Իսկապես հիասթափված ենք հեռարձակողի որոշումից` չմասնակցել այս տարվա մրցույթին: Չնայած Եվրոպական հեռարձակողների միության եւ մրցույթը հյուրընկալող երկրի հեռարձակողի ջանքերին` ապահովել Հայաստանի սահուն մասնակցությունը, այնուամենայնիվ, մեր վերահսկողությունից դուրս հանգամանքները հանգեցրին այս ցավալի որոշմանը», - «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, մրցույթի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշել է «Եվրատեսիլ»-ի գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդը: Եվրոպական հեռարձակողների միությունը հավելում է, թե հետեւաբար` նախապես հայտարարված 43-ի փոխարեն այս տարվա մրցույթին կմասնակցնեն 42 երկրներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ