Կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի խորհրդի նիստը


Կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի խորհրդի նիստը

  • 13-03-2012 15:02:22   | Հայաստան  |  Տնտեսություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» եւ «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի ղեկավար խորհրդի նիստը: Անցնելով օրակարագային հարցերին՝ խորհուրդը քննարկել եւ հաստատել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի 2012 թ. տարեկան աշխատանքային բյուջեն: Միջոցներն ուղղվելու են Տավուշի, Վայոց Ձորի եւ Արագածոտնի մարզերում նորագույն տեխնոլոգիաներով պտղատու այգիների հիմնմանը, ինչպես նաեւ գյուղական համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը: Մեկ այլ հարցով խորհուրդը հաստատել է 2012 եւ 2013 թթ. ընթացքում «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակում ընդգրկվող համայնքների ցանկը: Այնուհետեւ քննարկվել եւ հաստատվել են «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կատարված` «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի 2010 թ. աուդիտի հաշվետվությունը եւ «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի` 2011-2015 թթ. «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ի հետ հաշվեստուգման իրականացման ուղղակի պայմանագրի կնքման առաջարկը: Հավանության են արժանացել նաեւ 2012 թ. շինարարական աշխատանքների իրականացման նպատակով վերանայված մրցութային փաստաթղթերի փաթեթի եւ «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակում նախագծանախահաշվային, տեխնիկական հսկողության եւ այլ փաստաթղթերի առաջարկների ներկայացման հրավերի օրինակելի ձեւերը: Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, նիստում որոշվել է «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի միջոցներով պատվիրված եւ մշակված նախագծերն օգտագործել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն