Էդվարդ Նալբանդյանն մասնակցել է Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կազմակերպված միջազգային գիտաժողովի բացմանը


Էդվարդ Նալբանդյանն մասնակցել է Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կազմակերպված միջազգային գիտաժողովի բացմանը

  • 02-04-2012 16:55:55   | Հայաստան  |  Հասարակություն
Ապրիլի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, որտեղ մասնակցել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում կազմակերպված «Միջմշակութային հաղորդակցությունը օտար լեզուների ուսուցման միջոցով» միջազգային գիտաժողովի բացման արարողությանը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, Է.Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում բարի ավանդույթ են դարձել Ֆրանկոֆոնիային նվիրված ամենատարբեր բնույթի միջոցառումները, այդ թվում` գիտական համաժողովները: Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ, ֆրանկոֆոնիան նպաստում է տարբեր մայրցամաքներում ապրող, սակայն նույն արժեքները դավանող ժողովուրդների մերձեցմանն ու մշակութային առավել սերտ համագործակցությանը: Նախարարը նշել է, որ Հայաստանը, կարեւորում է իր մասնակցությունը միջմշակութային երկխոսության ֆորում հանդիսացող Ֆրանկոֆոնիային, քանզի համոզված է, որ այն ընձեռում է առավել սերտ փոխճանաչելիության եւ համագործակցության հնարավորություններ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play