Visa Alliance կոբրենդային քարտ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի և ԱրմենՏել-ի կողմից


Visa Alliance կոբրենդային քարտ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի և ԱրմենՏել-ի կողմից

  • 03-04-2012 13:31:59   | Հայաստան  |  Տնտեսություն

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, «ԱրմենՏել» ՓԲԸ (Beeline ապրանքանիշ ) եւ Visa ընկերությունը հայտարարում են Հայաստանում Visa Alliance նոր կոբրենդային քարտի թողարկման մասին: Նոր համագործակցության առաջարկի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները եւ Beeline բաժանորդները կարող են ձեւակերպել կոբրենդային Visa Classic Alliance եւ Visa Gold Alliance դեբետային եւ վարկային քարտ եւ մասնակիցը դառնալ Beeline Bonus ծրագրին: Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս գնումների եւ առեւտրասպասարկման կենտրոններում ծառայությունների դիմաց, ինչպես նաեւ Ինտերնետ ցանցում կատարելով վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Classic Alliance եւ Visa Gold Alliance քարտերով, կոբրենդային ծրագրի մասնակիցները կարող են կուտակել բոնուսային միավորներ: Բոնուսները կուտակվում են Beeline բաժանորդ-կոբրենդային քարտի քարտապանի հաշվեկշռին հետեւյալ հաշվարկով` 1 բոնուսային միավոր քարտով ծախսած յուրաքանչյուր 70 դրամի դիմաց : Յուրաքանչյուր ամսվա վերջում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Classic Alliance եւ Visa Gold Alliance քարտապանները կարող են կուտակված միավորները փոխանակել Beeline բջջային կապի ծառայությունների հետ`անվճար րոպեների փաթեթներով եւ SMS-ով, ինչպես նաեւ «գեղեցիկ» համարներով: Չօգտագործած միավորները չեն կորում, այդպիսով Visa Classic Alliance եւ Visa Gold Alliance քարտապանները կարող են կուտակել միավորներ տարվա ընթացքում եւ փոխանակել դրանք անհրաժեշտ ծառայությունների հետ ավելի ուշ: «Այսօր մենք «ԱրմենՏել» ՓԲԸ (Beeline ապրանքանիշ) եւ Visa ընկերության հետ համատեղ հայտարարում ենք Visa Alliance կոբրենդային քարտի թողարկման մասին, որը հասցեագրված է ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների եւ Հայաստանում խոշորագույն բջջային օպերատորներից մեկի` ԱրմենՏել-ի բաժանորդների բազմաշատ լսարանի համար: Visa Alliance քարտի թողարկումը հերթական քայլն է ուղղված Հայաստանի բանկային շուկայում քարտային պրոդուկտների առաջխաղացմանը: Նոր կոբրենդային քարտի քարտապանները կկուտակեն բոնուսներ կատարելով անկանխիկ վճարումներ ամենօրյա գնումների միջոցով, իսկ բոնուսները կվերածվեն Beeline բջջային օպերատորի ծառայությունների: Ես կարծում եմ, որ այս ծրագրի հաջողությունը դրված է իր Alliance անվան մեջ. դա նախեւառաջ փորձառության եւ հուսալի բանկային պորդուկտների մշակման հանդեպ ինովացիոն մոտեցման, մեր հաճախորդների պահանջների ըմբռնման եւ Հայաստանում անկանխիկ վճարումների զարգացման միությունն է»,- նշեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը: «ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ Visa ընկերության հետ համատեղ այս ծրագրի իրականացման նպատակը մեր ընկերության տեսանկյունից բջջային կապի ծառայությունից օգտվող մեր բաժանորդների գոհունակության բարձրացումն է: Մենք ողջունում ենք նման նախաձեռնությունները, քանի որ նրանք ուղղված են ծրագրի բոլոր գործընկեր-մասնակիցների ծառայություններից օգտվող անձանց օգտին: Մենք հավատում ենք, որ մեր հաճախորդներն ըստ արժանավույն կգնահատեն մեր համատեղ նախաձեռնության բոլոր առավելությունները, իսկ կոբրենդային քարտի ակտիվ կիրառումը թույլ կտա նրանց ավելի հաճախ շփվել»,- ասաց “ԱրմենՏել” ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար` Անուշ Բեղլոյանը: «Ժամանակակից վճարման եւ բջջային տեխնոլոգիաները առավել քան երբեւէ համախմբում են սպառողներին ամբողջ աշխարհում, տրամադրելով հնարավորություն անհրաժեշտ վճարումները կատարել հարմար, արագ եւ անվտանգ ցանկացած վայրում եւ ցանկացած պահի, եւ օգնելով նրանց մնալ կապի մեջ, -նշեց ԱՊՀ երկրներում (Հայաստան, Վրաստան եւ Մոլդովա) Visa բիզնեսի զարգացման գծով մենեջեր` Իրինա Կամխաձեն:- Համատեղ նախագծի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի, ԱրմենՏել-ի եւ Visa-ի ինտեգրացիոն ջանքերը թույլ են տալիս ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապաններին եւ Beeline բաժանորդներին առաջարկելու էլ ավելի շատ առավելություններ, դրանով իսկ ամրապնդելով երկու ընկերությունների հաճախորդների հավատարմությունը եւ բարձրացնելով անկանխիկ վճարումների իրականացման համար Visa քարտի կիրառման մակարդակը: Visa Classic Alliance եւ Visa Gold Alliance դեբետային եւ վարկային քարտ ձեւակերպելու, ինչպես նաեւ կոբրենդային ծրագրի պայմանների մասին մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում: Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ: Առավել մանրամասն տեղեկություն կարելի ստանալ www.vtb.am հասցեով: Տեղեկություն Visa ընկերության մասին Visa-ն հանդիսանում է գլոբալ վճարային համակարգ, որը աշխարհի ավելի քան 200 երկրների քարտապաններին, առեւտրասպասարկման ձեռնարկություններին, ֆինանսական եւ կառավարական հաստատություններին հնարավորություն է տալիս արագ, ապահով եւ հուսալի օգտվել էլեկտրոնային վճարումների ցանցից: Էլեկտրոնային վճարումները իրականացվում են VisaNet գլոբալ ինովացիոն պրոցեսինգային համակարգի միջոցով, որը կարող է իրականացնել ավելի քան 20 000 գործարք վայրկյանում, զերծ պահելով սպառողներին խաբեություններից: Visa-ն բանկ չէ, չի թողարկում վճարային քարտեր, չի սահմանում սակագներ եւ տոկոսադրույքներ սպառողների համար, ինչպես նաեւ չի տրամադրում վարկեր քարտապաններիրն: Իր հերթին Visa-ի ինովացիոն որոշումները թույլ են տալիս ֆինանսական կազմակերպություններին իրենց հաճախորդներին առաջարկել ֆինանսական գործիքների լայն ընտրանի, այդ թվում դեբետային, կանխավճարային եւ վարկային քարտային պրոդուկտներ: Առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ www.visa.corporate.com հասցեով: Տեղեկություն «ԱրմենՏել» ՓԲԸ (Beeline ապրանքանիշ) մասին «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերյուններ, որոնք մատուցում են ինչպես անլար եւ ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում եւ Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 864 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «????????», «Djezzy», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» եւ «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 205 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play