Տարոն Մարգարյան.«Սրտացավ և հետևողական աշխատանքի արդյունքում բոլոր հարցերը լուծում կստանան»


Տարոն Մարգարյան.«Սրտացավ և հետևողական աշխատանքի արդյունքում բոլոր հարցերը լուծում կստանան»

  • 03-04-2012 17:56:32   | Հայաստան  |  Տնտեսություն

Երեւանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Էրեբունի վարչական շրջանում: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2012 թվականի շին բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքին անձամբ ծանոթանալու նպատակով պարբերաբար շրջայցեր է կատարում մայրաքաղաքի վարչական շրջաններ: Այս համատեքստում հերթականը Էրեբունի վարչական շրջանն էր: Տարոն Մարգարյանը նախ ծանոթացել բակերում, հանգստի գոտիներում, այգիներում եւ պուրակներում իրականացվող բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքերին, զրուցել բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրներն ու տեղում պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնել բնակիչների առաջարկները եւ նրանց եւս մասնակից դարձնել վարչական շրջանում իրականացվող ծրագրերին: Արցախի 8 հասցեի բակում քաղաքապետի այցելության պահին եզրաքարերի նորոգման աշխատանքներ էին ընթանում: Ամբողջությամբ բարեկարգվում եւ կանաչապատվում են նաեւ Գուրգեն Մահարի 39 եւ Ազատամարտիկների 76 շենքերի բակերը: Այստեղ կտեղադրվեն նոր զրուցարաններ եւ նստարաններ, իսկ փոքրիկների համար կկառուցվեն խաղահրապարակներ: Ի դեպ, բոլոր բակերի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին, ընդգծելով, որ բակերի բարեկարգումն իրապես առաջնահերթ խնդիր է եւ վստահեցրել են, որ խնամքով կվերաբերեն իրենց բակերին: Տարոն Մարգարյանն էլ խոստացել է բակերի բարեկարգման ավարտից հետո կրկին այցելել ու բնակիչների հետ կատարել դրանց պաշտոնական բացումը: Վարչական շրջանի պատասխանատուներն էլ զեկուցել են, որ տարվող աշխատանքների ընթացքը մշտական հսկողության տակ է եւ վստահեցրել են, որ դրանք կավարտվեն սահմանված ժամկետում: Բարեկարգմանը զուգահեռ վարչական շրջանում նաեւ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում: Քաղաքապետարանի ծրագրով հիմնանորոգվող Նոր Արեշ 44 փողոցում կատարվող աշխատանքներին տեղում հետեւել է նաեւ Տարոն Մարգարյանն ու համոզվել, որ դրանք ընթանում են լայն թափով եւ, որ կարեւոր է, ավելի քան 30 տարի նորոգման կարիք ունեցող այս փողոցի բնակիչները եւս գոհ են աշխատանքից: Քաղաքապետն այցելել է նաեւ վարչական շրջանի Մանկական այգի, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Այս այգու բարեկարգման խոստումը Տարոն Մարգարյանը տվել էր բնակիչներին նախորդ տարեվերջին այստեղ կազմակերպված ծառատունկի ժամանակ: Ըստ այդմ ամբողջությամբ փոխվում, արդիականացվում է արտաքին լուսավորության ցանցը, բարեկարգվում եւ կանաչապատվում է այգու ողջ տարածքը: Ծրագրի համաձայն, այգին կունենա նաեւ ոռոգման նոր համակարգ: <<Այս այգին, ըստ էության, Էրեբունու բնակիչների ամենասիրված հանգստի գոտիներից մեկն է: Մոտ մեկ ամսից կավարտենք աշխատանքներն ու այգին կհանձնենք մեր բնակիչներին:>>,-նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում այս տարվա շին բարեկարգման ծրագրերը հիմնականում ուղղվել են հենց այդ նպատակին: Քաղաքապետի պահանջն այս հարցում հստակ է. աշխատել մեկ ընտանիքի նման եւ բարեկարգել ու գեղեցկացնել մեր մայրաքաղաքը. <<Ամեն տարի մենք ավելացնում ենք բարեկարգվող բակային տարածքների թիվը: Եվս մի քանի տարի եւ բարեկարգ կլինեն մայրաքաղաքի բոլոր բակերը: Միայն այս տարվա ընթացքում ամեն վարչական շրջանում նախատեսել են բարեկարգել 20-30 բակ>>,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտինում են, շրջայցից հետո քաղաքապետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ, որի ընթացքում մասնավորապես կարեւորել է բնակիչների բարձրացրած հարցերին ականջալուր լինելն ու դրանց արագ արձագանքելը: Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ սրտացավ եւ հետեւողական աշխատանքի արդյունքում բոլոր հարցերը լուծում կստանան եւ հաջորդ այցելությանն արդեն վարչական շրջանում պատկերը ավելի լավը կլինի: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play