Տիգրան Սարգսյան.«Կառավարությունը պատրաստ է Հայաստանում կազմակերպել բիզնես ֆորում` հայ և կիպրացի գործարարների մասնակցությամբ»


Տիգրան Սարգսյան.«Կառավարությունը պատրաստ է Հայաստանում կազմակերպել բիզնես ֆորում` հայ և կիպրացի գործարարների մասնակցությամբ»

  • 04-04-2012 17:07:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու Մարկուլիսին: «Ուրախ եմ, որ մեր երկկողմ հարաբերությունները գտնվում են քաղաքական բարձր մակարդակի վրա: Մեր պարտքն է խորացնել եւ ամրապնդել դրանք: Գոյություն ունի մեծ տնտեսական ներուժ, որը չենք իրացրել, ուստի անհրաժեշտ է մշակել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն տնտեսական կապերի զարգացմանը»,- ասել է վարչապետը: Այս համատեքստում Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է Հայաստանում կազմակերպել բիզնես ֆորում` հայ եւ կիպրացի գործարարների մասնակցությամբ: Կիպրոսի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ իր այցը կնպաստի հայ-կիպրական հարաբերությունների բազմակողմ, այդ թվում նաեւ տնտեսական ոլորտում համագործակցության ակտիվացմանը: Էրատո Կոզակու Մարկուլիսին նշել է, որ Կիպրոսը պատրաստ է օժանադակել մեր երկրին` տարբեր բնագավառներում իրականացվող բարեփոխումների եւ եվրոպական չափանիշների ներդրման գործընթացներում: Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքներին` վարչապետը տեղեկացրել է, որ գնալով Հայաստան-ԵՄ համագործակցությունն ավելի է խորանում, ինչի արդյունքում առաջիկայում կմեկնարկեն Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի տնտեսական քաղաքականությանը եւ առաջիկա ծրագրերին, մասնավորապես, արտահմանն ուղված արդյունաբերական քաղաքականությանը, նոր ատոմային էներգաբլոկի կառուցմանը եւ տնտեսական այլ նախագծերի:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն