Ամերիաբանկը ֆինանսավորում է նախագիծ` առևտրի ֆինանսավորման գործիքների կիրառմամբ


Ամերիաբանկը ֆինանսավորում է նախագիծ` առևտրի ֆինանսավորման գործիքների կիրառմամբ

  • 04-04-2012 17:24:38   | Հայաստան  |  Տնտեսություն
Ամերիաբանկը ֆինանսավորում է Անդրկովկասում առանձնահատուկ նշանակության նախագիծ` առեւտրի ֆինանսավորման գործիքների կիրառմամբ Ամերիաբանկը նախաձեռնել է Անդրկովկասում առանձնահատուկ նշանակության նախագծի ֆինանսավորում` առեւտրի ֆինանսավորման գործիքների կիրառմամբ: Հայաստանի Չարենցավան քաղաքում իրականացվում է ASCE GROUP ամենաժամանակակից մետաղաձուլական գործարանի կառուցման նախագիծը, որը կյանքի է կոչվում աշխարհահռչակ SIEMENS ընկերության կողմից: Նախագծի արժեքը կազմում է շուրջ 26 մլն ԱՄՆ դոլար, որից 15 մլն ԱՄՆ դոլարը ֆինանսավորվելու է Ամերիաբանկի կողմից: Գործարքի առաջին փուլում Ամերիաբանկը թողարկել է 8.7 մլն եվրոյի չափով փաստաթղթային ակրեդիտիվ: Ակտիվորեն համագործակցելով Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ` Ամերիաբանկը վերջինիս կողմից իրականացվող առեւտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում իրականացնում է Հայաստանի տնտեսության համար կարեւորագույն նշանակություն ունեցող գործարանի կառուցման ֆինանսավորումը: Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը նշեց. «Մենք կարեւորում ենք Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան ASCE GROUP մետաղաձուլական գործարանի կառուցումը, քանի որ այն մեծապես կնպաստի Հայաստանի ՀՆԱ-ի կառուցվածքում արդյունաբերության ծավալների ավելացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, եւ պողպատյա ամրանների ներմուծման փոխարեն կունենանք մրցունակ հայրենական արտադրանք: Ամերիաբանկը բարձր է գնահատում համագործակցությունը Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ, որի կողմից հաստատված առեւտրի ֆինանսավորման սահմանաչափի շնորհիվ հնարավոր է դառնում նման խոշոր նախագծի իրագործումը մրցունակ պայմաններով»: IFC-ի` Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցիչ Թոմաս Լյուբեքը նշեց. «Այս նախագիծը հրաշալի օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության միջոցով աջակցել տնտեսության այլ ճյուղերին, նպաստել նոր տեխնոլոգիաների ներդրմանը, աշխատատեղերի ստեղծմանը եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարին»:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play