Շարունակվում է զենքի հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը


Շարունակվում է զենքի հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

  • 05-04-2012 12:14:42   | Հայաստան  |  Իրավունք
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում 2012թ-ի մարտի 3-ից քննվում է ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը, որի շրջանակներում ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել զենք, ռազմամթերք հափշտակելու համար: 2012թ-ի մարտի 6-ին Վանիկ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Քրեական գործով կասկածյալի եւ մեղադրյալի կարգավիճակ ունեցող այլ անձինք չկան: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ նախաքննության ընթացքում հարցաքննվել եւ հարցաքննվում են բազմաթիվ վկաներ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play