ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Սհոյանին


ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Սհոյանին

  • 05-04-2012 18:37:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արսեն Սհոյանին: Դեսպան Ա.Սհոյանը նախարարին փոխանցեց Բուլղարիա այցելելու Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդակովայի պաշտոնական հրավերը: Նախարար Հ.Հակոբյանը դեսպանին ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը` մասնավորապես կարեւորելով բուլղարահայ համայնքի ակտիվ մասնակցությունը «Իմ Հայաստան» փառատոնին, «Արի տուն», «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերին, հոկտեմբերի 4-6-ը կայանալիք հայ լրագրողների 6-րդ համահայկական համաժողովին եւ մյուս միջոցառումներին: Կողմերն առանձնակի շեշտադրեցին մայրենի լեզվի ուսուցման, տարածման ու զարգացման խնդիրները բուլղարահայ համայնքում, Պլովդիվում «Հայ տուն-մշակութային տուն» ստեղծելու կարեւորությունը: Քննարկվեցին ինչպես ՀՀ սփյուռքի նախարարի հնարավոր այցին, այնպես էլ համայնքն ակտիվացնելուն, Սոֆիայում կայանալիք 10-րդ եվրոպական համահայկական խաղերին ակտիվ մասնակցություն ապահովելուն առնչվող եւ այլ հարցեր:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն