ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «Օպերացիա «Նեմեսիս»» ներկայացման հովանավոր


ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «Օպերացիա «Նեմեսիս»» ներկայացման հովանավոր

  • 20-04-2012 11:03:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը ստանձնել է «Օպերացիա «Նեմեսիս»» ներկայացման հովանավորությունը 20-ը ապրիլի, 2012թ., Երեւան, Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ուրախ է տեղեկացնել, որ աջակցում է թատերարվեստի լեզվով համամարդկային խնդիրների ներկայացմանը: «Բոհեմ» հասարակական մշակութային կազմակերպության հետ համագործակցությունն այդ տրամաբանության արդյունք է: Կրթության նպատակը մարդուն մտածել սովորեցնելն է: Այն կրկնապատկում է իր արդյունավետությունը, երբ արտահայտվում է արվեստի լեզվով: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը կարեւոր է համարում թատրոնի լեզվով գեղեցիկ եւ համարձակ մտածողության սերմանումը: Ռեժիսոր, դերասան Նարեկ Դուրյանի «Օպերացիա «Նեմեսիս»» ներկայացումը նոր լուծումներով համամարդկային խնդիրները վեր հանելու միջոց է: Այն մարդկությանը սթափեցնելու եւ բարոյական խիզախության կոչելու յուրօրինակ փորձ է: Ներկայացման բովանդակությունը հիմնված է հայտնի ֆրանսիացի գիտնականներ Ժերար Շալյանի, Իվ Տեռնոնի, Ժակ Դերոժի աշխատությունների, Սողոմոն Թեհլերյանի դատավարության արձանագրությունների եւ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսի վրա:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն