Վերանորոգվում է «Արզնի 2-Երևան» վթարված ջրատարը


Վերանորոգվում է «Արզնի 2-Երևան» վթարված ջրատարը

  • 25-04-2012 18:09:02   | Կոտայքի մարզ  |  Տնտեսություն

Հերթական անգամ Պտղնի գյուղին հարակից ձորում վթարվել է “Արզնի 2-Երեւան” ջրատարը: Հերթական` որովհետեւ հողն այստեղ ինչ-ինչ պատճառներով ավելի ագրեսիվ է եւ ժամանակ առ ժամանակ ջրատարի վթարի պատճառ է հանդիսանում: Վերջին անգամ` ձմռանը “Երեւան Ջուր” ՓԲԸ Խմելու ջրի արտադրության եւ տեղափոխման վարչության աշխատակիցները կարողացան վերականգնել ջրատարի աշխատանքը` “կարկատելով” վթարված հատվածը: Այսօր իրավիճակն այլ է, եւ ընկերությունը ստիպված է փոխարինել 800մմ տրամագծով ջրատարի 33մ երկարությամբ մի հատված: Ըստ ընկերության Ջրարտադրության, անվտանգության, առողջապահության եւ բնապահպանական հարցերով տնօրեն Արմեն Նիազյանի` հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները, արվում է ամեն ինչ աշխատանքները հնարավորինս արագ արդեն ապրիլի 25-ին ուշ երեկոյան ավարտելու համար, նպատակ ունենալով ոչ ուշ քան ապրիլի 26-ը ժամը 21.00, ինչպես եւ հայտարարվել էր, ջրատարը վերագործարկել եւ վերսկսել ջրամատակարարումը Արաբկիր ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում: Հաղորդակցության բաժնից հայտնում են, որ այդ նույն ժամանակ, համակարգում ձեւավորված պրակտիկայի համաձայն օգտվելով ջրատարի կանգառից, ընկերության “Արեւմուտք” շահագործման տնօրինությունն իրականացնում էր որոշ կանխարգելիչ աշխատանքներ Արաբկիրում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play