«Չբացահայտած Հայաստան՝ տնտեսական համագործակցության և ներդրումների հնարավորություններ» աշխատաժողով՝ Տոկիոյում


«Չբացահայտած Հայաստան՝ տնտեսական համագործակցության և ներդրումների հնարավորություններ» աշխատաժողով՝ Տոկիոյում

  • 27-04-2012 12:25:34   | Ճապոնիա  |  Տնտեսություն

Ապրիլի 25-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը Տոկիոյի Աքադեմիհիլլզ բիզնես կենտրոնում կազմակերպել էր աշխատաժողով «Չբացահայտած Հայաստան՝ տնտեսական համագործակցության եւ ներդրումների հնարավորություններ» խորագրով: Աշխատաժողովը կայացավ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության, տնտեսության, առեւտրի եւ արդյունաբերության նախարարության, Ճապոնիայի արտաքին առեւտրի կազմակերպության (JETRO), ինչպես նաեւ Ռուսաստանի եւ նորանկախ պետությունների հետ տնտեսական համագործակցության կազմակերպության (ROTOBO) աջակցությամբ եւ նվիրված էր Հայաստանի տնտեսական իրավիճակին, երկրում ձեւավորված գործարար մթնոլորտին, գործարարության մշակույթին եւ ՀՀ կառավարության կողմից վարվող ներդրումային քաղաքականությանը: Ճապոնիայի կառավարական կազմակերպություններից բացի աշխատաժողովին մասնակցեցին ճապոնական խոշոր 50-ից ավելի ընկերությունների, այդ թվում Toyota, Toshiba, Mitsubishi, Kawasaki, Sumitomo, Mizuho, Marubeni, Itochu, Sojitsu-ի ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկան ROTOBO կազմակերպության փոխտնօրեն Ակիրա Հարութան եւ ՀՀ դեսպանության խորհրդատու Հրանտ Պողոսյանը: Նա առանձին անդրադարձ կատարեց հայ-ճապոնական տնտեսական համագործակցության ոլորտում ստեղծված իրադրությանը, քննարկեց գործարար կապերն ընդլայնելու, համատեղ ծրագրեր իրականացնելու եւ գործակցության հեռանկարային ուղիներ փնտրելու հնարավորությունները: Ելույթին հետեւեցին քննարկումներն ու կարծիքների փոխանակում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play