Քննարկվել են համագործակցության հարցեր Տարոն Մարգարյանի և իտալական Ռենկո և Գուցինի ընկերությունների ներկայացուցիչների հետ


Քննարկվել են համագործակցության հարցեր Տարոն Մարգարյանի և իտալական Ռենկո և Գուցինի ընկերությունների ներկայացուցիչների հետ

  • 04-05-2012 17:06:23   | Իտալիա  |  Տնտեսություն

Մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ իտալական Ռենկո ընկերության տնօրեն Ջիովանի Ռուբինիի ու նրա ուղեկցությամբ հանդիպման եկած իտալական <<Guzzini>> ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում: Ողջունելով հյուրերին, Տարոն Մարգարյանը ներկայացրել է քաղաքային տնտեսության կառավարման իր մոտեցումները` հատկապես մատնանշելով այն ոլորտները, որոնք փոխանցելով մասնավորի կառավարմանը հնարավոր կդառանա առավել արդյունավետ կառավարում ապահովել: Այս համատեքստում քաղաքապետը կարեւորել է միջազգային մասնագիտացած ընկերությունների ներգրավումը, ինչը նախ եւ առաջ կապահովի միջազգային չափորոշիչներով ծառայությունների մատուցում. <<Երեւանի քաղաքապետարանը բաց եւ պատրաստակամ է քննարկելու եւ իր լիազորությունների շրջանակում օժանդակելու Երեւանում ներդրումային ծրագրերի իրականացմանը: Մենք կարեւորում ենք հատկապես պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, որն, ըստ էության, կարող է լուրջ ազդեցություն ունենալ մայրաքաղաքի տնտեսության զարգացման եւ ենթակառուցվածքների արդիականացման հարցում>>, - ընդգծել է Տարոն Մարգարյանը` ի մասնավորի նշելով հենց Ռենկոյի հետ արդեն երկար տարիներ ունեցած արդյունավետ համագործակցությունը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Ռենկո ընկերության տնօրեն Ջիովանի Ռուբինին բարձր է գնահատել քաղաքապետի մոտեցումներն ու իր հերթին ընդգծել է, որ իրենց ընկերությունը մեկ անգամ չէ, որ համոզվել է Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունավետության եւ վստահելի գործընկեր լինելու մեջ: Ըստ այդմ Ռենկոյի տնօրենը նաեւ վստահեցրել է, որ <<Guzzini>> ընկերությունը եւս կարող է լուրջ դերակատարում ունենալ Երեւանի զարգացման ծրագրերի իրականացման հարցում` հընթացս դառնալով նաեւ վստահելի գործընկեր: <<Guzzini>> ընկերության նախագահ Ադոլֆո Գուցինին եւս` շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ քաղաքային տնտեսության զարգացման հարցում քաղաքապետի մոտեցումներն իսկապես ողջունելի են եւ իրենց ընկերությունը պատրաստակամ է ներգրավվել զարգացման ծրագրերի իրականացման գործում: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար, Տարոն Մարգարյանը առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի առաջարկվող ներդրումային ծրագրերը` այդ թվում ընկերության մասնագետների կողմից տեղում ուսումնասիրելով դաշտը, որի արդյունքում կնախապատրաստվի ներդրումային հստակ առաջարկի փաթեթը, որն առավել առարկայական կդարձնի համագործակցության եզրերը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play