Սամվել Մարտիրոսյան. Հայաստանցի ինտերնետ-օգտատերերի թիվը կտրուկ աճել է


Սամվել Մարտիրոսյան. Հայաստանցի ինտերնետ-օգտատերերի թիվը կտրուկ աճել է

  • 17-05-2012 18:18:08   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանցի ինտերնետ-օգտատերերի թիվը վերջին երեք տարվա ընթացքում կտրուկ աճել է։ Վերջին տվյալներով՝ Հայաստանի 2 մլն 967 հազ. 975 բնակչության մոտ 47,1%-ի, այն է՝ 796 հազ. 550 մարդու համար, 2011թ. հունիսի տվյալներով, ինտերնետը հասանելի է: Ըստ «InternetWorldStats» միջազգային կազմակերպության՝ սա ԱՊՀ երկրների մեջ ինտերնետի ամենաբարձր հասանելիության ցուցանիշն է։ Անցած կես տարվա ընթացքում օգտատերերի թիվն ակնհայտորեն աճել է։ 2012թ. փետրվարին Circle.am համակարգում գրանցված հայկական կայքերում օրական գրանցվել է 1,25-1,35 միլիոն այցելություն, որոնց 58%-ն է հայաստանցի օգտատեր2։ Նույն ժամանակահատվածում միայն լրատվական կայքերի այցելությունները կազմում են ողջ հայկական համացանցի այցելությունների կեսից ավելին՝ 680-750 հազար այցելություն օրական, որոնց 57%-ն է հայաստանցի օգտատեր3։ Սա վկայում է հայաստանցի օգտատերերի՝ քաղաքական եւ հասարակական թեմաներով առավել հետաքրքրվածության մասին։ Եթե դիտարկենք Հայաստանից դուրս գտնվող կայքերի հանդեպ հետաքրքրությունը, ապա այստեղ հիմնականում այցելությունները սոցիալական ցանցերում են, փնտրող մեքենաներում եւ տեսանյութեր ներկայացնող հարթակներում։ Ըստ Alexa.com-ի, Հայաստանից ամենաայցելվող կայքերի եռյակը փետրվարին եղել են Facebook.com-ը, Youtube.com-ը, Google.com-ը. Հայաստանից ամենաայցելվող կայքերն ըստ Alexa.com-ի 1. Facebook.com 2. Youtube.com 3. Google.com 4. Google.am 5. Odnoklassniki.ru 6. Mail.ru 7. Google.ru 8. Wikipedia.org 9. Yandex.ru 10. Yahoo.com Ի՞նչ են փնտրում համացանցում հայաստանցիները Ըստ Հայաստանում ամենաօգտագործվող փնտրող համակարգի՝ Google-ի, հայաստանցիների նախասիրությունները համացանցում հետեւյալն են։ 2011թ. հիմնականում փնտրվող բառերը թույլ են տալիս տեսնել, որ օգտատերերի նախասիրությունները սոցիալական ցանցերն են, ֆիլմերը եւ երաժշտությունը։ Բացի դրանից, երկու ԶԼՄ են հայտնվել կտրուկ աճած փնտրվող բառերի մեջ։ Եթե անդրադառնանք 2012թ. առաջին երկու ամիսներին, ապա իրավիճակն առանձնապես չի փոխվել։ Միայն կարելի է նկատել, որ ավելի է շատացել համացանցից զանազան նյութեր ներբեռնելու ցանկությունը, ինչը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է ինչպես ինտերնետ կապի միջին արագության աճի, այնպես էլ հասարակության մեջ աստիճանաբար ավելի տարածվող ֆիլմերը համացանցից ներբեռնելու մոդայով։ Հայաստանցի ինտերնետ-օգտատիրոջ վիճակագրական պատկերը դեռեւս լրջորեն ուսումնասիրված չէ։ Չնայած փնտրող մեքենաները եւ վարկանիշային համակարգերը թույլ են տալիս ինչ-որ պատկերացում կազմել, սակայն ավելի խոր ուսումնասիրությունը պահանջում է ավելի լայն եւ հանգամանալի ուսումնասիրություն, որը կներառի ինչպես տեխնիկական, այնպես էլ հասարակագիտական մեթոդների համադրումը, ինչը դեռեւս Հայաստանում չի անցկացվել։ Հարկ է նշել, որ նման վիճակագրությունները հաշվի չեն առնում պոռնոգրաֆիկ բնույթի կայքեր կատարվող այցելությունները, որոնք գրեթե ողջ աշխարհում ամենաշատ այցելվողներն են։ Հայաստանը նույնպես բացառություն չէ։ Ավելին, ըստ Google-ի, Հայաստանից «porno» բառը փնտրում են աշխարհում ամենաշատը՝ բոլոր այլ փնտրվող բառերի զանգվածի համեմատ։ Դրանում կարելի է համոզվել Google համակարգի վիճակագրության էջից՝ http://www.google.com/insights/search/#q=porno&cmpt=q Սամվել Մարտիրոսյան «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական կենտրոնի փորձագետ «Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 5, 2012
Նոյյան տապան  -   Վերլուծություն