Հայտարարություն որմնանկարների վերականգնման մեկամսյա դասընթացների վերաբերյալ


Հայտարարություն որմնանկարների վերականգնման մեկամսյա դասընթացների վերաբերյալ

  • 29-05-2012 16:30:58   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ՀՀ Մշակույթի եւ Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ պատմամշակությանին ժառանգության պահպանության, ուսումնասիրության եւ վերականգնման բնագավառում իրականացվող համագործակցային ծրագրի շրջանակներում կազմակերպվում է որմնանկարների վերականգնման մեկամսյա դասընթաց` տեսական եւ գործնական փուլերով: Դասընթացի տեսական պարապմունքները տեղի կունենան «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, իսկ գիտագործնական պրակտիկան կկազմակերպվի Գյումրի քաղաքում ընթացող Մինաս Ավետիսյանի որմնանկարի վերականգնման աշխատանքների շրջանակում: Դիմումներն ընդունվում են մինչեւ 2012թ. հունիսի 4-ը՝ Երեւանի Ճարտարապետության եւ Շինարարության պետական համալսարանի շենքում /ք. Երեւան, Տերյան փող. 105, 2307 լսարան/, ինչպես նաեւ csdca.armenia@gmail.com էլեկտրոնային փոստով: Դիմորդից պահանջվում է ներկայացնել հետեւյալ տեղեկատվությունը.ազգանուն-անուն, ծննդյան թիվ, կրթությունը, աշխատավայրի/ուսումնական հաստատության անվանումը, մշտական բակության վայրը եւ հասցեն, հեռախոսի համարը: Մանրամասների համար կարող եք զանգահարել` 56 59 84 հեռախոսահամարով:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ