Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հավատարմագրվեց Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպությունում


Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հավատարմագրվեց Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպությունում

  • 11-06-2012 17:06:32   | Կանադա  |  Քաղաքական

Հունիսի 7-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հավատարմագրվեց Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպությունում (ք. Մոնրեալ) որպես Հայաստանի Հանրապետության Մշտական Ներկայացուցիչ: Արմեն Եգանյանը կազմակերպության Գլխավոր քարտուղար Ռեյմոնդ Բենջամինին հանձնեց իր նշանակման մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը եւ փոխանցեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ջերմ մաղթանքները: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ վարչությունից Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, երկուստեք գոհունակություն արձանագրելով փոխհարաբերությունների մակարդակի առնչությամբ` կողմերը պայմանավորվեցին առավել զարգացնել ու խորացնել համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի բնագավառում:
Նոյյան տապան  -   Քաղաքական