Քննարկվեցին «Տաթեւի վերածնունդ» եւ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր


Քննարկվեցին «Տաթեւի վերածնունդ» եւ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր

  • 11-06-2012 18:13:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Քննարկվեց «Տաթեւի վերածնունդ» եւ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրերի ընթացքը ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցած հանդիպմանը քննարկվեցին «Տաթեւի վերածնունդ» եւ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը, ծրագրերի իրականացման պատասխանատուներն ու պետական շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ: Մասնավորապես անդրադարձ եղավ Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքների կազմակերպման համար ենթակառուցվածքների ապահովման, դրանց որոշ հատվածների տեղափոխման եւ անհրաժեշտ պայմանների ստեղծման խնդիրներին: Անհրաժեշտ համարվեց քննարկման դնել Դիլիջան քաղաքի նոր գլխավոր հատակագիծը, որը կհամապատասխանի քաղաքի զարգացման պահանջներին: Կարեւորվեց նաեւ, որ Դիլիջանի եւ Տաթեւի տարածաշրջանների զարգացման ծրագրերում հաշվի առնվեն անհրաժեշտ սոցիալական ենթակառուցվածքների ձեւավորման եւ իրականացման փուլում գտնվող ծրագրերի հետ դրանց համադրման հարցերը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, պայմանավորվածություն ձեռք բերվեց շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որն օպերատիվ կերպով կարձագանքի եւ կփորձի լուծում տալ ընթացքում ի հայտ եկող խնդիրներին: Ա. Գեւորգյանը ծրագրերը կարեւորեց տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից` նշելով, որ դրանք գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play