Նորածին երեխային կինը թողել է տաքսու մեջ


Նորածին երեխային կինը թողել է տաքսու մեջ

  • 12-06-2012 18:16:21   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Երկուշաբթի` 17:00-ին, ոստիկանություն է դիմել Մոսկվայի 19-ամյա բնակիչ: Նա պատմել է, որ Սեմյոնովսկի փողոցում իր մեքենան մի կին է նստել նորածնի հետ: Նա խնդրել է երիտասարդին իրեն տանել քաղաքի կենտրոն` Նովայա Դորոգա փողոց: Երբ մեքենան տեղ է հասել, կինը վճարել է ու գնացել: Մի քանի րոպե անց վարորդը նկատել է, որ կինը ետեւի նստարանին նորածին երեխայի է թողել: Շտապ օգնության բժիշկները պարզել են, որ երեխան ծնվել է մոտ մեկ շաբաթ առաջ` առողջ վիճակում: Երեխան տեղափոխվել է հիվանդանոց, ոստիկանությունը փնտրում է նրա մորը: Քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը,- տեղեկացնում է mamul,am-ը հղելով ????? FM-ին:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play