Անակնկալ՝ սահմանամերձ գյուղերի երեխաների համար


Անակնկալ՝ սահմանամերձ գյուղերի երեխաների համար

  • 15-06-2012 10:14:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀԵՀ-ը կազմակերպում է ամառային ճամբար սահմանամերձ գյուղերի երեխաների համար: Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) Ծաղկաձորի իր կենտրոնում նախաձեռնել է ամառային ճամբար Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտների համար։ Հունիսի 15-ին Ծաղկաձոր է մեկնում 9 սահմանամերձ (Չինարի, Բերքաբեր, Բերդավան, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես եւ այլն) գյուղի 9-11-րդ դասարանների շուրջ 100 աշակերտ։ Ծաղկաձորում պատանիները ոչ միայն կանցկացնեն իրենց հանգիստը, այլեւ կմասնակցեն առաջին բուժօգնության դասընթացների, նրանց հետ զրույցներ կանցկացնեն հոգեբանները, կլինեն ռազմահայրենասիրական քննարկումներ, կուսուցանվեն ազգային երգեր եւ պարեր։ ?Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կարեւորում է այս ծրագիրը։ Այսպիսով մեր զորակցությունն ենք հայտնում սահմանամերձ գյուղերի բնակչությանը։ Նրանք պետք է վստահ լինեն, որ քաղաքաբնակ երիտասարդներն իրենց կողքին են եւ մտահոգ իրենց խնդիրներով?,- ասում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը։ ՀԵՀ-ի կողմից իրականացվող այս ծրագիրը շարունակական է. հետագայում կընդգրկվեն նաեւ այլ գյուղերի եւ այլ տարիքային խմբերի պատանիներ։ Նման ծրագիր կանցկացվի նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանամերձ գյուղերի երեխաների համար։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play